Հայ Առաքելական Եկեղեցին, բացի իր հիմնական՝ կրոնական նշանակությունից, ունի չափազանց կարևոր առաքելություն, դա հայի ինքնության և ավանդության դարեր շարունակ պահպանելն ու փոխանցելն է գալիք սերունդներին։ Աշխարհի տարբեր երկրներ և հիմնականում եվրոպական երկրներ, իրենց ավանդության շարունակականության խնդիրը լուծում են ազնվական տոհմերի միջոցով։ Այսօր գործող միապետությունների հիմնական նպատակը հենց դա է։ Հայ ազնվատոհմիկներ որպես այդպիսին ցավոք չկան։ Ազնվականներ միգուցե կան, սակայն միայն ծագումով։ Ավանդական ազնվական տներ չունենք։ Այսօր հայ մարդը եթե ցանկանա մոտիկից ծանոթանալ իր արմատներին, միակ ճանապարհը Հայ Առաքելական Եկեղեցին է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/982863091741922?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել