Անընդհատ օլիգարխների, պետական պաշտոնյաների աչքն եք կոխում նրանց մականունները, քննադատում, անվանում մականունավորներ...
Ապա նայեք ձեզ, ձեր կեղծ պատկերներին: Վախից ուրիշի նկարների հետեւում թաքնվելով ինչով եք տարբերվում մականունավորներից, ինչ տարբերություն ձեր կեղծանունների եւ մականունների միջեւ...
Ինչ տարբերություն տիկնայք եւ պարոնայք Խլուրդ, Մեժո, Ռադիկալ, ԻնֆոՕմանկա, Լրագրող, Սամո ֆանտ, Ձկան Աչք, Նոնի-նո, օօօպս,Ամպիկ, Սկանդալիստ, Մի օր ես կգամ, Մի քիչ մարդ, Արմ Յան եւ այլ զանազան-զարմանազան կեղծանուն-հորինվածք-մականուններ...
Ինչից եք? վախենում, եթե վախկոտ չեք բացահայտվեք, ում է պետք այդ դեպքում ձեր <հերոսական> գրառումներն ու մեկնաբանությունները, ձեր աներեւույթ քաղաքացիական կեցվածքը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել