1. Նախևառաջ, պարզեք, թե այդ ո՞ւմ կինն է լացում։ Եթե դա ինչ որ մեկի կինն է, ապա մխիթարել նրան պարտադիր չէ։ Եթե նա ոչ ոքինն է, ապա վերցրեք ձեզ ու եթե նա շարունակի լաց լինել, ակնհայտ կլինի, որ նա արդեն երջանկությունից է լացում։
2. Եթե լաց է լինում ձեր անձնական կինը, ապա նրան միայնակ մի թողեք, հակառակ դեպքում, մի մոռացեք, որ շուրջբոլորը կարծում են, որ նա ոչոքինն է։ Մաքսիմալ մտերիմ ու ուշադիր եղեք նրա հանդեպ։ Մի հեռացեք նրանից այն աստիճան, որ նրա ձայնը էլ չլսվի ու բաց մի թողեք նրան տեսադաշտից, թեկուզ՝ հեռադիտակի օգնությամբ։
3. Այս հարցերը երբեք չի արելի տալ լաց լինող կնոջը. «Ի՞նչ ես ուզում», «Ո՞վ է մեղավոր», «Ի՞նչ անել», որովեհտև այս հարցերից առաջինի պատասխանը ցավոտ հարված կհասցնի ձեր դրամապանակին, իսկ մյուս երկուսի պատասխանները՝ ձեր ինքնասիրությանը։
4. Պետք չէ փախչել կանացի արցունքներից։ Պետք չէ ոչ մեկի փրկել։ Պետք չէ ոչ ոքի պատժել… որովհետև անպայման կպարզվի, որ պետք էր պատժել ու փրկել ճիշտ հակառակ մարդկանց։
5. Տխուր կանանց ընծաներով զվարթացնելը արատավոր պրակտիկա է։ Ավելի լավ նրան տաք անձեռոցիկների տուփ։ Հիշե՛ք, նվերներ պետք է տալ միայն ուրախ կանանց, որովհետև այդ կերպ նրանց մոտ ավելի է հիմնավորվում հաճելի բնավորություն դրսևորելու պայմանական ռեֆլեքսը։
6. Եթե դուք պահպանում եք բոլոր վերոնշյալ կանոնները, իսկ կինը շարունակում է լաց լինել, բայց չի էլ գնում ուրիշի մոտ, նշանակում է, որ նա իրոք մխիթարանքի կարիք ունի։ Ցուցադրեք նրան տխուր դեմքի արտահայտություն, որի մեջ սակայն նաև հետաքրքրվածություն է կարդացվում։ Դրա համար պետք է մի կկողմ դնեք հեռադիտակը ու մոտենաք նրան։
7. Ամենևին պարտադիր չէ ականջ դնել, թե ինչ է ասում հեկեկացող կինը։ Կարևորը՝ ընդմիջումների հոգոց հանել ու քնքշորեն նրան գրկելն է։
8. Մաստեր կլասս կարող է լինել ճիշտ ժամանակին արձակված արցունքի մենավոր կաթիլը՝ չսափրված այտի վրայով։ Այդ պահերին կինը մոռանում է սեփական անախորժությունների մասին ու սկսում է վախվորած մխիթարել արդեն ձեզ։
Բոնուս. ի՞նչ անել, եթե տղամարդն է լացում
1. Փորձեք նրբանկատ գտնվել ու ձևացնել, թե չեք նկատել տղամարդու թաքուն հեկեկանքները։
2. Եթե հեկեկանքներն այդքան էլ զսպված չեն, ապա թփթփացրեք նրա ուսին ու ասեք. «Դե, դե՛…»
3. Եթե տղամարդն այսքանից հետո էլ է շարունակում լաց լինել, ապա ստուգեք նրա պամպերսը ու կուրծք տվեք։