Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի զինյալները տեղակայվել են Լիբանանի հարավում՝ Իսրայելի հյուսիսային սահմանների մոտ:
Այդ մասին օրեր առաջ տեղեկացրել էին Իսրայելական մամուլը ու այսօր նաև այդ տեղեկությունները հաստատել են Լիբանանյան մամուլը:
ԻՊ ահաբեկիչները իրենց ուշադրությունը շեղել են դեպի Լիբանան: Նրանք հիմնականում մրցակցում են «Ալ Նուսրահի» խմբակցության հետ, ցանկանալով Լիբանանյան սահմանը, որը այս պահին գտնվում է «Ալ Նուսրահի» վերահսկողության ներքո, պահել իրենց վերահսկողության տակ: Այս պահին «Ալ Նուսրահը» Սիրիա-Լիբանան սահմանային Ալ Ղալամուն լեռներում պատերազմում է Լիբանանյան բանակի ու Հիզբոլլահ կազմակերպության դեմ:
Օրեր առաջ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին Լիբանան կատարած այցի ընթացքում, խրախուսեց Հիզբոլլահ-Ալ Մուստակբալ կազմակերպությունների բանակցությունները, տևողական ժամանակ տիրող քաղաքական հակամարտությունը մեղմացնելու նպատակով: 
Միևնույն ժամանակ Իրանը վերսկսեց իր հարաբերությունները Համաս կազմակերպության հետ, որը հիմնականում ծառայելու է Իսրայելի դեմ հավանական պատերազմում որպես կանխարգելիչ զինուժ:
ԻՊ համար Լիբանանը ճամբա է դեպի ազատ ծով, որի միջոցով իրենք կկարողանան զինամթերքն ու անհրաժեշտ իրերը ստանալ ավելի հեշտ եղանակով: Նույն նպատակով է, որ այսօր ԻՊ-ը պայքարում է գրավել Դեր Զորի զինվորական օդանավակայանը:
Ըստ երևույթի, 2015-ը թեժ է լինելու Միջին Արևելքի արևմտյան շրջանների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել