Ամանորին հաշված օրեր են մնացել, տարին ամփոփում են նաեւ հայտնիները: Երգիչ Էրիկ Կարապետյանը տարվա վերջին ներկայացրեց «Անհասանելի» երգը, որն Ամանորի նվեր էր:ArmStar.am-ի հետ զրույցում նա  պատմել է  երգի ճակատագրի, բնակարան ձեռք բերելու եւ երկու նոր ձայնասկավառակների մասին:

« Երգի պրեմիերայից հետո միանշանակ եղան դրական եւ բացասական կարծիքներ: Ինձ շնորհավորեցին եւ իրենց հիացմունքը հայտնեցին այնպիսի մարդիկ, ովքեր հայկական երգեր չեն լսում: Դրական էր նաեւ այն, որ տեսահոլովակի պրեմիերայից հետո բազմիցս կատարեցի այն եւ ուրախալի էր, որ մարդիկ ինձ հետ հավասար կատարում էին.  դա նշանակում է, որ երգն իր նպատակին հասել է»:

Երգչի խոսքով,  բազում անգամ նշել է, որ այս երգին պետք չէ շատ լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ այն ավելի թեթեւ եւ ակումբային ժանրում է, բայց մարդիկ, միեւնույն է, խոսելու թեմա գտան.

«Խոսեցին, որ տեքստը պարզունակ է, չեմ պատկերացնում,  որ այդ ժանրի երգում պետք է խորը բառեր լինեն: Կարծում եմ` նման երգեր եթե շատ լինեն, մարդիկ կսկսեն ճանաչել նաեւ այս ժանրը, թող կոպիտ չհնչի, բայց մենք «լռվել» ենք մի ժանրի վրա եւ չենք նայում, թե աշխարհում ինչ է կատարվում:

Կապված տեսահոլովակի հետ՝ կարծում եմ, որ իդեալական տեսահոլովակներ չեն լինում, բայց այս դեպքում մաքսիմալ ներկայացրել ենք երգին համապատասխան տեսահոլովակ: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել ռեժիսոր Արեն Բայադյանին եւ ոճաբան Արմեն Գալյանին:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել