Մեր լրագրող «փորձագետների» շրջանակում դեռևս շարունակում է ակտիվ քննարկվել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամագրության հարցը։ Ֆանտաստիկ փաստարկներ են բերում մեր ծակ պրոֆեսորները։ Իշխանություններին են քննադատում ու կշտամբում, որ էնքան խելացի չեղան, որ հաշվի առնեն Արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը ռուսական տնտեսության վրա։ Այ որ խելացի լինե՜ին.... Ինչպես ասում է վարորդ հարևանս. «Վայ, ձյո՜ւն գա ձեր գլխին»...
Հարգելի «փորձագետ»-ներ ջան, մի կողմ եմ դնում հարցի այն կողմը, որ դուք այդպես էլ չհասկացաք, որ ձեզ ու մեզ, առհասարակ, ոչ ոք Եվրոպա չէր էլ կանչում, իսկ Ասսոցացումը Եվրոպա մտնել չէր։ Ուղղակի մի տրիվիալ հարց է ինձ հուզում, պարոնայք գիտուններ. լավ, ասենք թե մենք էինք ու կոտոշներս տնկում էինք... Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կսկսվեր մեր երկրում, եթե Ռուսաստանը հանկարծ Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեր։ Ասենք թե՝ Ռոսպոտրեբնադզոռն ինչ-որ կոնցերոգեններ գտներ հայկական կոնյակում ու ներկրվող սննդամթերքում, անսպասելիորեն պարզվեր, որ հայ միգրանտները համը հանում են, ու պետք է տենց մոտավորապես կեսին դեպորտ անել, սկսեր հասկանալ, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը շատ վատ են աշխատում, ու կամ պետք է հոսանքի գինը մի քանի անգամ բարձրացնել, կամ էլ անցնել հովհարային անջատումների։ Շարունակե՞մ... Դադարել Հայաստան ցորեն ու այլ առաջնային նշանակության ապրանքներ ներմուծել։ Գազի վաճառքի գինը սահմանին հասցներ 400 դոլար, իսկ սպառողի համար մի երկու անգամ ավել...
Կգտնվի՞ ծակ պրոֆեսորներիդ մեջ մեկը, ով կասի, որ Ռուսաստանն ի զորու չէ անելու։ Կարծում եմ՝ միայն վերջին ապուշը կպնդեր դա, իսկ ես հույս ունեմ, որ ի վերջո վերջին ապուշները չեն տեղ զբաղեցնում մեր լրատվական-փորձագիտական դաշտում։ Ուստի եթե անգամ կան անհարթություններ ԵԱՏՄ մտնելու հետ կապված, ոչ մի կասկած չկա, որ դրանք մեղր են նրա համեմատ՝ ինչ մեզ կսպասվեր չմտնելու պարագայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել