Հավանականությունը մեծ է, որ գալիք տարում «ԻՊ» ահաբեկիչների թիրախ է դառնալու Լիբանանը: Այդ կապակցությամբ զգալի անհանգստություն է նկատվում հատկապես Իրանում, որը չի պատրաստվում ծայրահեղ իսլամականների առաջխաղացման պայմաններում դիտորդի կարգավիճակ ստանձնել՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ ահաբեկիչների՝ Լիբանան ներխուժման դեպքում նորից վտանգվելու է շիայական կրոնաքաղաքական գործոնը:

Ռազմական գործողությունների կիզակետում կարող է հայտնվել ԻԻՀ հետ սերտ կապեր պահպանող շիայական կողմնորոշման լիբանանյան Հիզբալլահը, որն Իրան-իսրայելական հակամարտության կարևորագույն գործոններից մեկն է...

Մերձավորարևելյան զարգացումներն ակնհայտորեն առավել մասշտաբային բնույթ են ստանում: Այդ՝ առաջին հայացքից հախուռն և անկանոն թվացող գործընթացների տրամաբանության մեջ հնարավոր չէ անտեսել հակաիրանական միտումները, որոնք դրսևորվում են տարածաշրջանում շիայական գործոնին հարվածելու միջոցով իրանական դիրքերի թուլացմամբ: Հետևաբար, քանի դեռ կայուն է Լիբանանը, և Հիզբալլահը պահպանում է իր ազդեցությունը երկրի ներսում, կարելի է ենթադրել, որ նվազագույնը մինչև 2015թ. առաջին կեսի ավարտը ծայրահեղ իսլամականների դեմ վճռորոշ գործողությունների ականատես չենք լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել