Ավարտվեց հենց նոր Վրաստանի մասին հիանալի վավերագրական ֆիլմի ցուցադրումը` Սլովակիայի հեռուստատեսությամբ: Ֆիլմը նկարահանվել է Սլովակիայում Վրաստանի դեսպանության ֆինանսավորմամբ: Ներկայացվեց մշակույթը, հատուկ նշելով, որ այստեղ ծնվել է գինեգործությունը` 8000 տարի առաջ, և մի քանի անգամ հաստատվեց, որ գինեգործությունը վրացիք են տվել աշխարհին (պատկերացնում եք՝ ութ հազար տարի և վրացի!): Բազմիցս նշվեց հարևանների մասին` ազերիներ, թուրքեր. հսկայական տուրիստների հոսք հարևան երկրներից, բացի... հայերից: Ասես հայեր չկան այդ տարածաշրջանում և հարևաններ չեն: Չկա նաև հայկական եկեղեցիների բազմություն` վրացական հողի վրա (դրանք ներկայացվեցին որպես վրացական): Զարմանալի բարդույթ ունի այս ազգը` իր քրիստոնյա հարևանի նկատմամբ...: Ափսոս, որ հայկական դեսպանությունը, որը ձևականորեն գործում է (նստավայրը` Պրահա) իրականում զրո գործունեություն է ծավալել Սլովակիայում և ոչինչ չի ձեռնարկել և ձեռնարկում մեր երկրի շուրջ տեղեկատվություն սպահովելու համար, և եթե չլինեն մեր համայնքի մի քանի անձի մշտական գործունեությունը, Սլովակիան կլսի հզոր ազերական ու վրացական պետությունների և նրանց հազարավոր տարիների մշակույթի մասին և ակամա, գուցե և հավատա... Ճիշտ է՝ մեր կողմից բազմաթիվ մշակութային միջոցառումներն իրական լույս են սփռում և պատմական և մշակութային ոլորտներում Հայ Ազգի ունեցած հսկայական և անհամեմատ ծավալուն ձեռքբերումների շուրջ, բայց պետություն մեր մեջքին ունենալու դեպքում այն առավել արդյունավետ կլիներ... Միակ ճշմարտությունը, որ փաստեց այս հեռուստաֆիլմը` Վրաստանի այսօրվա պետականության և Հայաստանի անտեր լինելու մասին էր, որին համաձայնվում ենք ցավով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել