Ադրբեջանական քարոզչամեքենան կրկին անգամ փորձում է օգտագործել հոգեբանական ներգործման միջոցը, իսկ մեր տեղական որոշ կայքեր, ցավոք, էլի տրվում են այդ ապատեղեկատվությանը: Բնական է, որ վերջին մի քանի ամիսներին Բաքուն ջանք չի խնայում, որ ցույց տա իրենց զինվորների «անպարտելիությունը», բնական է, որ պետք է զրպարտի մեր զինուժը, սակայն պետք չէ տեղիք տալ իրենց տեղեկատվությանը, մանավանդ այս օրերին..

Ներկայումս Ադրբեջանը հայտնվել է ծայրահեղության հասնող երկընտրանքի առջև և փորձում է ցույց տալ, որ դեռ ինքնիշխան պետություն է՝ թերևս ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իր քաղաքացիների անիմաստ զոհերի հաշվին:

Ադրբեջանական դիվերսանտների կողմից ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի խախտումը և ականապատումը կրկին անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն խախտում է ոչ միայն երկկողմ, եռակողմ պայմանավորվածությունները, այլ նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ միջազգային կազմակերպությունների առջև ստանձնած արտավորությունները, ինչպես նաև ի չիք դարձնում ԱՄՆ, մի քանի այլ երկրների մասնակցությամբ և ֆինանսավորմամբ` ականազերծմանն ուղված բոլոր ծրագրերը...

Դեռ պարզ չէ, որոնք են Բաքվի նման պահելաձևի հստակ պատճառները, բայց մնում է հստակ` Ադրբեջանը ջանք չի խնայել ու չի խնայելու` ապակայունացնել իրավիճակն այս մի քանի օր... Առջևում Ամանոր է, առջևում ԵՏՄ-ին անդամակցություն է, բայց միաժամանակ այս ամսին Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, և իշխանական էլիտան փորձում է դուրս գալ քարոզարշավից առավելագույն դիվիդենտներով..

Իսկ մենք` հայերս, պետք է կրկին զուսպ լինենք, սառնասիրտ, չտրվենք և ամենակարևորը` ադրբեջանական քարոզչամեքենայի ներգործությանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել