Նույնիսկ տոնական օրերին ադրբեջանի ցինիզմի մակարդակը մաքսիմալից չի իջնում:
Երեկ Հեյդարի անվան մզկիթի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցինիզմի հողի վրա արել է մի շարք գերֆանտաստիկ հայտարարություններ, որոնք ոչ այլ ինչ են, քան անմիտ հոխորտանքներ:
Օրինակ` Ի. Ալիևը խոստացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային «ամբողջականությունը», ընդ որում` տարածքի մեջ ներառելով նաև «հին Ադրբեջանը», Երևանի խանությունը, Զանգեզուրը և այլն:
Այնուհետև Ալիևն իր ժողովրդին խոստացել է Աղդամն ու Շուշին «ազատագրելուց» հետո վերականգնել այնտեղի՝ նախկինում եղած բոլոր մզկիթները:
Զարմանում եմ, Ալիևն է հիմա՞ր, որ նման անիրական հայտարարություններ է անում, թե՞ իր ժողովուրդը, որ հավատում է նման անիրական երազներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել