Չնայած մեր օրգանիզմի վրա ալկոհոլի ունեցած հայտնի ազդեցությանը՝ այս աշխարհը չի դադարի խմել: Գրեթե յուրաքանչյուր երկիր ունի իր սիրելի խմիչքը, իսկ աշխարհում անընդհատ վիճաբանում են այն մասին, թե որ երկրում են ավելի շատ խմում: Ալկոհոլը գոյություն ունի հազարամյակներ շարունակ, և նրա հետ կապված բավականին հետաքրքիր փաստեր կան: Դատարկ շշի պատճառով պաթոլոգիական վախից մինչև 3.75 մլն դոլար արժողությամբ օղի` Ձեզ ենք ներկայացնում ալկոհոլի վերաբերյալ 25 փաստ, որոնց մասին, թերևս, չգիտեք.
1. Հնագետները հայտնաբերել են քարի դարի վերջին վերագրվող կճուճներ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ֆերմենտացված խմիչքները գոյություն են ունեցել արդեն նեոլիթյան ժամանակաշրջանում (Ք.ա. մոտ 10 000 տարի առաջ):
2. Բանջարեղենի մեծ մասը և գրեթե բոլոր մրգերը պարունակում են սպիրտի ոչ մեծ քանակություն:
3. ԱՄՆ-ը զբաղեցնում է առաջին տեղն այն երկրների շարքում, որտեղ գրանցված է ամենաբարձր տարիքը (21 տարեկան), որին հասնելու դեպքում է միայն թույլատրվում խմել: Որոշ երկրներում թույլատրվում է խմել 16 տարեկանից:
4. Ալկոհոլ գոյություն ունի ոչ միայն Երկրի վրա, այլև տիեզերքում:
7. Աշխարհի ամենաթանկարժեք օղու շիշն արժե 3.75 մլն դոլար: «Միլիոնատեր օղին» սկզբից ֆիլտրում են սառույցի, ապա սկանդինավյան կեչու փայտից ստացված ածխի, իսկ վերջում` մանրացված ադամանդի և թանկարժեք այլ քարերի փոշու միջով: Այս հրաշքը վաճառում են ադամանդներով ծածկված բյուրեղապակե շշի մեջ` պլատինի և ռոդիումի հավելմամբ:
8. Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում 21 տարեկան մոտ 5000 մարդ է մահանում ալկոհոլի հետևանքով ծագած իրավիճակներում, օրինակ` ավտովթարից, առօրյա սպանություններից, թունավորման արդյունքում և նմանատիպ այլ վնասվածքներից:
9. Մարզված մարդկանց մոտ դիմադրողականությունն ալկոհոլի նկատմամբ ավելի մեծ է, քան գերերի մոտ: Ջրով հարուստ մկանային հյուսվածքներն ալկոհոլն ավելի արդյունավետ են կլանում` չթողնելով, որ այն հասնի ուղեղին:
10. Շամպայնի շշի 1 քառ. դյույմում պարունակվում է 40 կգ ճնշում, իսկ դա երեք անգամ ավելի է, քան ճնշումն ավտոմեքենայի անվադողերում: Շամպայնի շշից դուրս թռած խցանը թռչում է 95կմ/ժ արագությամբ և երբեմն կարող է բավականին լուրջ վնաս հասցնել, եթե դիպչի որևիցե մեկին:
11. Cenosillicaphobia-ն վախն է դատարկ շշերից:
12. Վիկինգներն օգտագործել են ալկոհոլ, սակայն նրանք այն խմել են ոչ թե դրա համար նախատեսված անոթներից (ինչպես պնդում են պատմաբանները), այլ պարտված թշնամիների գանգերից:
13. Ճապոնացի բժիշկները զննել են «ավտոմատ գարեջրաարտադրման սինդրոմ» ունեցող հիվանդներին, որի դեպքում մեծ քանակությամբ դրոժային Candida սնկերն աղիներում արտադրում են այնքան սպիրտ, որ հանգեցնում են օրգանիզմի հարբած վիճակին:
14. Աշխարհի «ամենագարեջրային» երկիրը համարվում է Չեխիան, որտեղ գարեջրի տարեկան քանակը 1 մարդու հաշվով կազմում է 151 լիտր: Այսպիսով, Չեխիան հեշտությամբ առաջ է ընկել իրենց գարեջրով հայտնի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իռլանդիան, Գերմանիան և ԱՄՆ-ը:
15. Կամբոջայի հայտնի խմիչքներից է հանդիսանում Մորմ Բրենդին` հիանալի խառնուրդ, որն իր մեջ ներառում է բրնձի լիկյոր և նոր սպանված մորմ:
16. Աշխարհի ամենաթունդ գարեջուրը Brewmeister-ի կողմից արտադրված Snake Venom-ն («օձի թույն») է: Այն դեպքում, երբ սովորական գարեջուրը թունդ է մոտ 5%, այս շոտլանդական «մարդասպանը»` մոտ 67,5%:
17. Եվրոպայի ավագ դպրոցների սրճարանների մեծ մասում սովորողները ցանկության դեպքում կարող են գարեջուր գնել:
18. Օղին աշխարհի ամենահայտնի ալկոհոլային խմիչքն է: Յուրաքանչյուր տարի աշխարհի բնակչությունը խմում է մոտ 5 մլրդ լիտր օղի:
19. Աբրահամ Լինքոլն ունեցել է օղի վաճառելու արտոնագիր և աշխատեցրել է մի քանի պանդոկ:
20. ԱՄՆ-ի Օհայո նահանգում, համաձայն օրենքի, չի կարելի ձկներին օղի խմեցնել:
21. «Բրենդի» բառը ծագել է հոլանդական «բրանդեվին» բառից, որը նշանակում է «գինու այրոց»:
22. Ֆրանսիայի խաղողի այգիներից մեկի հողը համարվում է այնքան յուրահատուկ և թանկարժեք, որ աշխատողները պարտավոր են տարածքից հեռանալուց առաջ թափ տալ իրենց ճտքակոշիկները:
23. Չնայած հայտնի համոզմունքին՝ տեկիլայի մեջ որդ չկա: Որդը կամ գուսանոն «հայտնվել է» mezcal -ում` ավելի ցածրորակ խմիչքում՝ որպես գովազդային հնարք:
24. 0,5 լիտր գարեջրի, մեկ գավաթ գինու և մեկ բաժակ օղու մեջ պարունակվում է ալկոհոլի գրեթե նույն քանակությունը:
25. Մինչ Ադոլֆ Հիտլերը համարվում է աշխարհի ամենահայտնի չխմող մարդը, սըր Ուինսթոն Չերչիլը եղել է ամենահայտնի հարբեցողը: