Ռուսաստանը պետք է արագ տեմպերով վերանայի իր ռազմաքաղաքական մարտավարությունը և հրաժարվի այսօրվա ռեժիմին հովանավոր լինելուց: Այս 25-տարիները ցույց տվեցին, որ Ռուսաստանի բռնի միջամտությունն իր կողմից դրած հանցագործ կլաններին հանգեցրեց իր իսկ ստեղծած ռեժիմի պարտությանը, որի ականատեսն ենք լինում ամեն օր: Ռուսական քաղաքականությունը հիմնված է ուժի և կամակորության վրա, ռուսները չեն գիտակցում, որ անգամ քաղաքականության մեջ գոյություն ունի փոխադարձ հարգանք այլ պետությունների հետ, ոչ թե ինչպես իրենք են ասում՝ сило есть ума не надо, չգիտակցելով, որ ուժով սիրելի չես դառնա: Ինչու ռուսները նախընտրեցին հանցագործներին տեսնել իշխանության վրա, նրանք գիտակցում էին, որ Հայաստանում հանցագործներին իշխանության բերելով՝ նրանց վրա կունենան փաստեր իրենց անցյալում ով լինելու մասին, և թույլ կտան իրենց, որ իշխանությունը նրանք նույնպես տեսնեն էլ ավելի հեշտ թալանի միջոց, որն էլ ավելի կվերափաստարկի իրենց պապկաները, և այդպիսով նրանց պահելով իրենց ձեռքի մեջ՝ լիարժեք տերը կլինեն Հայաստանի և կիրականացնեն իրենց կեղտոտ ռազմաքաղաքական ծրագրերը: Ռուսաստանում, սկսած իշխանավորներից, վերջացրած հասարակ քաղաքացուց, առավոտից իրիկուն ամբողջ ազգով խոսում և քննադատում են Արևմուտքին, թե Արևմուտքը չարիքն է համայն մարդկության, իսկ իրենք՝ անմեղ և պահապան հրեշտակներ՝ Աստծո կողմից ուղարկված, որպեսզի փրկեն աշխարհին Արևմուտքի ճիրաններից: Ռուսները մոռանում են մի բան, որ Ամերիկան առանց թաքցնելու երբ գնում է տեռորիստ և անհնազանդ մի պետության գլուխը ջարդելու, նա իր եվրոպացի եղբայրների հետ է դա անում՝ հավասար ապահովելով թե անվտանգությունը և արժեքները: Ամերիկացիք իրենց Եվրոպացի եղբայրների հետ ձեռք ձեռքի տված են զարգացել ու զարգանում, այլ ոչ թե ռուսների նման միայն «ես ուտեմ» սկզբունքով, հենց այստեղ է, որ ռուսական կեղտոտ և էգոիստ քաղաքականությունը հանգեցրեց իր մենակ ուտելուն՝ կորցնելով Ուկրաինան, Վրաստանը, Պրիբալթիկան և էլի կկորցնի շատերին, որոնք իր հարևաններն են: Ռուսները կարծում են, թե մենք հզոր լինենք, մեր բոլոր հարևանները մուրացկանի պես կվազեն մեզ մոտ՝ ձեռքները պարզած մի կտոր հաց մուրալու, բայց չեն գիտակցում, որ մարդը կնախընտրի նրան, ով հարգալից է մոտենում իրեն և թույլ տալիս հավասար պայմաններում զարգանալ: Ահա թե ինչպես են ստեղծվում եղբայր պետություններ՝ հավասարը հավասարի սկզբունքով և անմնացորդ հավատարմությունը մեկը մեկի հանդեպ: Ռուսաստանը կխեղդվի իր իսկ վարած քաղաքականության մեջ՝ կործանելով իրեն նույն պես, եթե չվերանայի և չգործի հավասարը հավասարի սկզբունքով իր քաղաքականությունը: Էլի մեջբերում անեմ իրենց իսկ խոսքը՝ жадность губит фраера: Ելքը մեկն է, ես չեմ ասում, որ արհամարենք մեր հարևաններին ինչպես ռուսները, այլ ընդհակառակը մենք բոլորի հետ կունենաք փոխադարձ հարգանք և հարաբերություն բոլոր ոլորտներում, բայց սա առաջին հերթին պետք է գիտակցեն ռուսները՝ հրաժարվելով իրենց կեղտոտ միջոցներից և շրջվեն մեզ պես ազգային նկարագիր և համոզմունքներ ունեցող մարդկանց կողմը և բանակցելով մեզ հետ՝ գան երկու կողմանի ընդհանուր շահերից ելնող վերջնական հայտարարի, և իրենց իսկ ձեռքով հեռացնեն Հայաստանից այդ ազգադավ իշխանությանը և բանակցեն մեզ հետ և զերծ մնան խանգարելուց Ազգային իշխանության հաստատմանը Հայաստանում, որը վերջը կդնի բոլոր չարիքներին, և տերն ու տիրականը լինելով, իր երկրին կվերադարձնի արտագաղթված իր ժողովրդին հայրենիք, և կկառուցվի մեր երկիրը՝ ի բարօրություն մեր ապագայի: Սա է միակ ելքը, հակառակ դեպքում շատ շուտով ռուսները վերջնական կմոռանան Հայաստանի տեղն ու կկորցնեն այն դարպասները, որ մուտք է հանդիսանում դեպի կրեմլ իսլամի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել