Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
6. Սիրեք Ձեր կնոջը
Համաձայն եվրոպական վիճակագրության՝ ամանորյա արձակուրդներին կտրուկ ավելանում է ոչ միայն սուիցիդների քանակը, այլև ապահարզանների թիվը։ Մասնագետների կարծիքով՝ դա տեղի է ունենում այն պատճառով, որ շատ մարդիկ պարզապես պատրաստ չեն այդքան ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։
Ժամանակակից մարդն օրվա մեծ մասն անց է կացնում աշխատավայրում, ընկերների հետ հանդիպումներում և այլ արտատնային պայմաններում, իսկ տուն գալիս է գրեթե միայն քնելու համար։ Այսինքն, ամուսինները կարող են իրենց կնոջն ակնդրել շատ քիչ ժամանակով։ Ու նրանք վաղուց արդեն սովորել են նման օրակագին, իսկ տոներին նա արդեն ստիպված է ավելի երկար մնալ կնոջ հետ ու նա էլ չի կարող պատսպարվել աշխատանքով ու այլ գործերով։
- Մարդը գիտակցում է, որ պարզապես մոռացել է իր երկրորդ կեսի հետ ժամանցի ձևը, – բացատրում է Վայները, – Ու երբ մարդիկ հայտնվում են իրար հետ՝ փակ միջավայրում, դա կարող է երկուսին էլ բազմաթիվ անախորժություններ պատճառել։ Այդ պատճառով, պետք է այս պահը հաշվի առնել ու նախապատրաստվել դրան։ Պետք չէ հույսը դնել ամուսնու վրա։ Հիշեք, որ ժամանակին Դուք ամուսնացել եք այդ կնոջ հետ, ուստի նա ինչ-որ առավելություններ է ունեցել, հետևաբար կարելի է շարունակել հարաբերություններ կառուցել։
Այն, ինչ ես եմ ասում, ամենևին էլ նորություն չէ։ Մարդիկ գիտեն դա, ու դա կրկնվում է ամեն տարի, ուստի կարելի է վաղօրոք մտածել դրա մասին. կարող եք ինչ-որ տեղ արձակուրդն անցկացնել միասին, համատեղ ուղևորություն իրականացնել կամ էլ ինչ-որ ավելի մատչելի թարմություն մտցնել Ձեր կենցաղի մեջ։
7. Մի քչփորեք Ձեզ
Ամանորյա տոներին մարդիկ միայնության մեջ շատ ժամանակ են անցկացնում, ինչը սրում է նրանց ներքին կոնֆլիկտները։
- Ահա թե ինչ է ստացվում. եթե տարվա ընթացքում մեր ներքին հոգեկան կոնֆլիկտները մենք թաքցնում էինք ամենօրյա թոհուբոհի հետևում, ապա ազատ ժամանակ մենք առերեսվում ենք դրանց հետ։ Կարիերան չի ստացվել, անձնական կյանքում անամպ չէ կամ էլ կոտրվել է, – ասում է Վայները, – Ակնհայտ են ասթենիայի ու սուիցիդալ տրամադրությունների նախանշաններ։ Ելքը միակն է, ու դրա մասին արդեն խոսացվել է. պետք է լինեն միջանձնային հարաբերություններ։
8. Մի համեմատեք հեռուստատեսությամբ ցուցադրվող գեղեցիկ պատկերները Ձեր կյանքի հետ
- Մի նայեք հեռուստացույց։ Կրկնում եմ՝ հեռուստացույց մի՛ նայեք, – խորհուրդ է տալիս Վայները, – Ու առավել ևս՝ ժամանցային հաղորդումները։ Եթե Դուք ունեք մարդ, ում հետ կարելի է նշել Նոր տարին, ավելի ճիշտ է նրա հատ միջանձնային հարաբերություններ կառուցել, քան հեռուստացույցի։ Ու առհասարակ, հեռուստացույց պետք չէ նայել տոներից հետո էլ, եթե, իհարկե, ուզում եք հոգեպես առողջ լինել։
Եթե, Դուք, այնուամենայիվ միայնակ մարդ եք, մի բան մտածեք՝ Ձեզ զբաղեցնելու համար։ Այլապես Դուք ստիպված կլինեք ակնդրելու իդեալիստական պատկերներ հեռուստացուցով, որոնք կյանքում չեն լինում և կսկսեք մտածել, որ հենց դա է իրական կյանքն ու համեմատել այն՝ Ձեր կյանքի հետ…
9. Պլանավորեք, բայց առանց ֆանատիկոսության
- Երբ ես դեռ պատանի էի ու նոր էի սկսել ժամադրությունների գնալ, ես արագ հասկացա, որ աղջիկները երբեմն չեն ներկայանում ժամադրությանը, – ժտում է Վայները, – ուստի ես միշտ պահուստային տարբերակ ունեի ժամանցի՝ գիրք, ֆիլմ, հանդիպում ընկերների կամ էլ այլ աղջկա հետ։ Այսինքն՝ ես սպասում էի հինգ րոպե, ու եթե նա չէր գալիս, հաճույքով փախչում էի և զբաղվում էի այլ բանով։
Խորհուրդս կայանում է հետևյալում. տոները պլանավորել պետք է, բայց միշտ ցանկալի է ունենալ պահուստային տարբերակ, եթե միջոցառումներից որևէ մեկը ձախողվի։ Դուք ինքներդ պետք է որոշեք, թե ինչ ֆիլմեր կդիտեք ամանորին, ինչ կխմեք ու ում կհանդիպեք, և պետք է հասկանալ, որ ոչ մի բարի քեռի չի գալու ու այդ ամենը կազմակերպի Ձեր համար։
10. Պահպանեք ավանդական արարողակարգերը
Տարվա ընթացքում մենք պահպանում ենք ամենօրյա կայունացնող արարողակարգեր. երբ ենք վեր կենում, երբ ենք աշխատանքիի գնում, սնվում, վերադառնում տուն ու քնում։
- Սկսվում են տոներն, ու այդ ամենօրյա արարողակարգերը դառնում են անպետք։ Կորում է կյանքի կայունությունը, ու որպեսզի դա չլինի, ցանկալ է տոներին գոնե մինիմալ մակարդակով պահպանել ռեժիմը. գնացեք մարզասրահ, տունը հավաքեք, առևտուր արեք։ Այդ արարողակարգերը չեն բարձրացնում Ձեր կյանքի որակը, բայց դրանք կարգապահություն են մտցնում Ձեր կյանք ու թույլ չեն տալիս լրիվ մոռացության մատնվել։ Այսինքն՝ հանգստանում ենք, բայց պահպանում ենք ռեժիմը, այլ ոչ թե ուտում-խմում-պառկում և ոչինչ չենք անում։
11. Մի խմեք ամեն օր
Մարդն իրավունք ունի քայքայել իրեն բոլոր հնարավոր միջոցներով, բայց համաձայնվեք, ամենևին պարտադիր չէ, որ «Ես անդադար խմելու եմ՝ 11 օր շարունակ» տարբերակը լինի այդ միջոցներից մեկը։ Ալկոհոլն ուղեղի վրա վատ ազդեցություն է ունենում, ու հարբած մարդն ավելի է հակված դեպրեսիայի մեջ ընկնելու։ Այո՛, ես խմել եմ, ես ուրախ եմ, բայց ուրախ եմ միայն մի ժամ՝ մինչև անջատվելս, իսկ հետո այդ մեկ ժամի երեսից ես պետք է մի ողջ օր խումհարի դեմ պայքարեմ։