Պատճենահանման կետում, ակամա լսեցի երկու հայազգի աղջիկների՝ մոտ 21-22 տարեկան, խոսակցությունը: Նրանք ակներևաբար ուսանողուհիներ էին (բուհական դասագրքեր էին պատճենում), արտաքուստ՝ վայելուչ, դրական ու հմայիչ: Այդ զրույցի կարևորագույն հատվածը բառացի բերում եմ ստորև. 

Աղջիկ Ա - Ուրեմն, հա, հասկանում եմ, որ իրա առաջարկի մեջ Թրաֆիկինգոտ բան կա, բայց դե, եսիմ? Հիմա, արտասահման ա, էլի, գնում ես աշխատելու, մի քանի ամիս ա, խոսքի՝ խոպան:

Աղջիկ Բ - Հա, կա տենց բան, ես էլ ջոգեցի պատմածիցդ, որ թրաֆիկի նման ա, բայց ես հաստատ չէի հրաժարվի: 

Աղջիկ Ա - Լսի, ես էլ չեմ ուզում հրաժարվեմ: Պռոստո կարևորը՝ հաստատ իմանամ հետ եմ գալու, հիմա ընդեղ ինչ, ոնց՝ ջհանդամը: Լսի, կարող ա դու էլ ուզես, քեզ էլ ծանոթացնեմ հետը:

Աղջիկ Բ - Հա, էլի, որ կարենաս ծանոթացնես... Քանի դեռ գյուղ չեմ գնացել... Մենակ կյանքս հանկարծ չջոգի... 

Աղջիկ Ա - Եսիմ? Ինչից պտի ջոգի, որ? 
....
Այսքանով ավարտվեց իմ ակամա ունկնդրումը, քանզի ես, վերցնելով իմ թղթերի պատճենները, գնդակի պես դուրս թռա այդտեղից՝ վախենալով, որ մի քիչ էլ մնամ ու շարունակությունը լսեմ, կբարձրանա դրանց խփելու ու գնալ նստելու հավանականությունը....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել