-Մայրիկ, ինչու՞  Հայրիկը չի գալիս:
-Զավակս, հայրիկն էլ չի գա:
-Ինչու՞:
-Որովհետև նա գնաց պաշտպանելու Հայրենիքը, բայց արժանացավ հրեղեն գնդակի ժանտ համբյուրին և ձուլվեց այն հողին, որի համար պայքարում էր:
-Իսկ ի՞նչ է Հայրենիքը: 
-Հայրենիքը քո իսկական ծնողն է, որի համար մեռնելը Փառք է, ապրելը՝ ծառայություն:
-Մայրիկ, երբ որ ես մեծանամ, ես էլ հայրիկի պես կզոհվե՞մ հանուն Հայրենիքի:
-Չէ զավակս, եթե բոլորը զոհվեն հանուն Հայրենիքի, Հայրենիքը կդադարի Հայրենիք լինելուց:
-Ամեն դեպքում ես կշողշողցնեմ հայրիկի սուրը և կօգտագործեմ այն փափշուշտները, որոնք հայրիկը չհասցրեց օգտագործել..... Որովհետև դու ինձ ասացիր, որ ես Հողի զավակ եմ, զավակը պարտավոր է պաշտպանել ծնողին, ես կանեմ դա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել