Շումերների, հին եգիպտացիների, Պարսկաստանի, Հնդկաստանի, այլ ազգերի մոտ սեռական կյանքի մանրամասներում չծանրաբեռնվելու համար, որտեղ, իհարկե, եղել է և մարմնավաճառությունը, նշենք միայն պատմական վավերագրական իրադարձություններ:
- - - Ասում են, որ աստվածուհի Աֆրոդիտեն կուրտիզանուհի էր: Այդ պատճառով, նրան նվիրված տաճարներում շատ մարմնավաճառների խմբեր էին ապրում: Բաբելոնում մարմնավաճառները փաստացի բնակվում էին տաճարներում և շատ հարգված էին: Ավելին, ըստ սովորույթի, յուրաքանչյուր բաբելոնուհի իր կյանքում գոնե մեկ անգամ Աֆրոդիտեի տաճարում, գումարի դիմաց այլ երկրացի տղամարդու հետ պետք է ինտիմ կապ ունենար:
Մ.Թ.Ա. 640-559 (մեր թվարկությունից առաջ) աթենացի օրենսդիր Սոլոն, առաջինը մարմնավաճառության համար պարտադրեց հարկ վճարել: Նրա կառավարման օրոք բացվեցին առաջին հասարակաց տները՝ «դիկտերիոնի», որի մուտքի մոտ կանգնած մերկ աղջիկները հաճախորդների էին գրավում:
Հետերները (բառացիորեն, «ընկերուհիներ») մարմնավաճառների ամենաբարձր շերտն էին: Նրանցից շատերը աչքի էին ընկնում իրենց գեղեցկությամբ ու բանականությամբ: Հետերա Ասպասիան հասարակաց տան մարմնավաճառներից էր, բայց կարողացավ գրավել Պերիքլեսի սիրտը և դառնալ նրա կինը: Ժամանակի ընթացքում, նրա տունը վերածեց, մտավոր կենտրոնի Աթենքում:
Հռոմում, եթե կինը ցանկանում էր զբաղվել մարմնավաճառությամբ, նա ստիպված էր գալ մագիստրոսների մոտ: Դրանից հետո, նա մտցվում էր մարմնավաճառների ցուցակում և նրան «licentia stupri» էր տրվում: Այլասերվածությունը կայսրությունում այնպիսի մակարդակի էր հասել, որ լիցենզիա ստանալու համար սենատորների դուստրերն էին դիմում, և Տիբերիուս կայսրը ստիպված կարգադրում է արգելել ազնվական ընտանիքների աղջիկներին մարմնավաճառությամբ զբաղվել:
40 թ. մ.թ. առաջ, Հռոմում լուրեր են պտտվում, որ Կլավդիոս կայսեր կինը Մեսալինան երբեմն մի պոռնկանոցում հաճախորդների է սպասարկում, Դիզիսկի կեղծանվան տակ:
Մեր թվարկությունից առաջ 500 թվականին առաջին «ամուսնական» պայմանագիրը, որում վեց կովը փոխարինում են մեկ 14 -ամյա աղջկա հետ:
Մ.թ. առաջ 150 տարի - մակեդոնական ստրուկներին վաճառում են Հռոմի աճուրդում: Տղաարդիկ վաճառվում են այսօրվա 150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, կանայք համարժեք 3000 ԱՄՆ դոլարին:
Մ.թ. 801 թվին, մարմնավաճառությունը պաշտոնապես անօրինական է ճանաչվում:
860 թ. Նիկողայոս I Պապը հրամանագիր է ստորագրել, ըստ որի բոլոր Հռոմեական կաթոլիկ-հարսերը պետք է մատանի ստանան, այն բավականին թանկ պետք է լինի, որպեսզի «ֆինանսական դժվարություն պատճառի» իրենց պոտենցիալ փեսացուներին:
904 թ. - ազդեցիկ իտալական տնտեսուհի Մարոցիան պապությունը վերածում է «պոռնոկրատիայի», նպաստելով Հռոմի Հովհաննես X Պապի մահվանը եւ փոխարինելով նրան իր սիրեկանով, իսկ ավելի ուշ Պապ է դառնում Մարոցիայի ապօրինի որդին:
1174 թ. - Շոմպայնի կոմսության կոմսուհի Մերին, թռուցիկ հայտարարություն է տարածում, որում ասվում է.« Մենք հայտարարում ենք, որ սերը չի կարող գոյություն ունենալ ամուսինների միջեւ, քանի որ սիրեկանները իրար են տրվում ազատորեն, առանց պարտադրանքի, իսկ ամուսնացած մարդկանց սուրբ պարտականությունը պետք է լինի ընդառաջ գնալ միմյանց ցանկություններին »:
1450 թ. - Վենետիկ «քաղաքի հայրերը», - տեղական մարմնավաճառներին հրամայում են աշխատանքի դուրս գալ մերկ կրծքերով:
1542 թ. փաստաթղթի համաձայն, Վենետիկում պոռնիկներ էին համարվում բոլոր չամուսնացած կանայք, որոնք ինտիմ կապ են ունեցել մեկ կամ ավելի տղամարդկանց հետ, ինչպես նաև ամուսնացած տիկնայք, որոնք ամուսնուց առանձին են ապրում և կապ են ունեցել մեկ այլ տղամարդու կամ տղամարդկանց հետ:
1589 թ. ռուսական օրենքը պաշտպանում էր մարմնավաճառների իրավունքները և նրանց փողով փոխհատուցում «պատվազրկության» (խայտառակության ) համար:
1649 թ. Ալեքսեյը հետապնդումներ է սկսում մարմնավաճառության համար:
1675 - Նելի Գվին, Շառլ II «դաստիարակուհին», ուղեկցում է նրան Օքսֆորդ, որտեղ նրանց կառքը հարձակման է ենթարկվում ագրեսիվ բազմության կողմից, նրան Շառլ II մեկ այլ ուղեկցուհու հետ շփոթելով` Լուիզա դե Կերուայյալի, որը հռոմեական-կաթոլիկ էր: Արագ գնահատելով իրավիճակը, Գվինը գլուխը դուրս է հանում կառքի պատուհանից և բղավում. «Հանգստացեք բարի մարդիկ, ԵՍ ԲՈՂՈՔԱԿԱՆ պոռնիկ եմ»:
1700 թ. - Գերմանիան հարկ է դնում չամուսնացած կանանց վրա:
1728 թ. Աննա Իվանովնան, հայտարարեց, որ պոռնիկ նշանակող բառը անպարկեշտ է:
«Ազնիվ» եվրոպական կուրտիզանուհիները սովորաբար աջակցություն էին ստանում հովանավորներից: Նրանցից ոմանք արժանապատիվ ծագում ունեցող ընտանիքների պոռնիկ էին եւ ամուսնացած էին, բայց իրենց հաճախորդները սոցիալական սանդուղքի ավելի բարձր աստիճանի էին, քան իրենց ամուսինները:
1864 թ. - Բրիտանական գեներալ Ժոզեֆ Հուկերը իր զորքերին մարմնավաճառներ է մատակարարում:
1910 թ. - Մաննի ակտը արգելում է կանանց «անբարոյական» նպատակներով նահանգից նահանգ տեղաշարժվել:
1933 թ. - պարուհի Սալլի Ռանդը սպանում է հասարակական կարծիքը. «Ես երբեք որևէ գումար չէի վաստակի, եթե չհանեցի վարտիքը».
Գեյշաները մարմնավաճառներ չեն: Նրանց պոռնիկներից տարանջատելը բավական հեշտ է - կիմոնոյի գոտին պոռնիկը ինքն է կապում դիմացից, պարզ հանգույցով, որպեսզի կարողանա արձակել այն օրը մի քանի անգամ: Գեյշաների մոտ գոտին կապվում է բարդ հանգույցով եւ ետեւից, որը առանց որեւե մեկի օգնության արձակել կամ կապել անհնար է: «Գեյսյա» ճապոներենից թարգմանվում է, որպես արվեստի մարդ:
1988 թ. Վերապատվելի Ջիմի Սվոգարտը խոստովանում է, որ նա սեռական կապ է ունեցել մի պոռնիկի հետ, բայց վստահություն է հայտնել, որ Աստված ներել է իրեն:
Իսլամական երկրներում (հիմնականում շիա), նույնպես առկա է մարմնավաճառությունը. Միայն այն կոչվում է muta՝ «ժամանակավոր ամուսնություն մեկ գիշերվա համար»: Այդ թուղթը սեքսի և դրա դիմաց նվիրատվություն կատարելու իրավունք է տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել