ԻԻՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Անգլիական Financial Times ամսագրին տրված հարցազրույցում ի պատասխան Իրանում ԻՊ-ի կողմնակիցներին վերաբերող հարցին ասել է. «Մենք Իրանում մեծաթիվ սուննի բնակչություն ունենք։ Իրաքում ԻՊ-ի հաղթանակների և նրանց գաղափարների քարոզչության ընթացքում միակ միջադեպը, որ տեղի է ունեցել Իրանի սուննիաբնակ տարածքներում, այն էր, որ մի քանի լոզունգ է գրվել պատերի վրա, մոտ 100 գրամ շոկոլադ է տարածվել, և Իրանում տարածվող օրական 800 մլն հաղորդագրություններից մի քանիսը միայն ԻՊ-ը միանալու բնույթ է ունեցել, նաև Իրանի արևմտյան շրջաններից մի գյուղում նույնպես ԻՊ-ի դրոշ է բարձրացվել»։
Շամխանին ավելացրել է. «Սա ցույց է տալիս, որ Իրանի սուննիների և ԻՊ-ի մեջ որևէ կապ գոյություն չունի։ ԻՊ-ն Իրանից անդամ չի գրավում։ Այն իրանցիները, որոնք ցանկանում են միանալ Իսլամական պետությանը, ձերբակալվում են Իրանի սահմաններն հատելու ժամանակ։ Իրանի բնակչության 75 միլիոնից միայն 22 հոգի են ցանկաություն հայտնել միանալ ԻՊ շարքերին, որոնք նույնպես ձերբակալվել են։ Սա ավելի փոքր թիվ է, քան Փարիզից ԻՊ-ին միացածների թիվը։ Բացի դրանից, այդ 22 հոգին իրանցի սուննիներ են, որոնք մեզ հաղորդված տեղեկությունների համաձայն հանրահայտ դեմքեր չեն եղել։ Անգամ Սիստան և Բելուջիստան նահանգում ԻՊ-ի նույնիսկ մեկ հետևորդ գոյություն չունի»։ 
Այս համատեքստում ԻԻՀ հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ ԻՊ-ի երեք ղեկավար, որոնք ցանկանում էին ահաբեկչական ակտեր իրականացնել Թեհրանում՝ կրոնական արարողության ժամանակ, այսօր ձերբակալվել են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել