Առավել խելացի և կարևոր հայտնագործությունները միշտ արտոնագիր են ստանում: Դա գաղափարի, սարքի, արտադրանքի կամ գործընթացի նկատմամբ սեփականության իրավունքի փաստաթուղթ է, և եթե որևիցե մեկը պատրաստվում է հայտնագործությունն օգտագործել իր նպատակների համար, պարտավոր է արտոնագրի սեփականատիրոջը վճարել լիցենզավորված վճար: Ներկայացնում ենք արտոնագրերի շարք, որոնք իրենց սեփականատերերին միլիոնավոր դոլարի եկամուտ են բերել.
9. Փի Դիդի և Սթինգ, օրական 2000 դոլար
Փի Դիդի և Սթինգ
1997թ.-ին Փի Դիդին ձևափոխեց «The police» խմբի «Every Breath You Take» հայտնի կոմպոզիցիան և «I’ll be missing you»-ն նվիրեց իր մահացած ընկերոջը` ռեփեր Notorious B.I.G-ին: Ցավոք, Դիդին արտոնագրված երգի օգտագործման իրավունք չէր ստացել և չէր վճարել երգի հեղինակ Սթինգին լիցենզավորված վճար` ստացված եկամուտի 25%-ի չափով: Սթինգը Դիդիի սխալմունքի արդյունքում, վերջինիս կոմպոզիցիայի թողարկումից օրինական կարգով ստացավ 100% եկամուտ: Ներկայիս դրությամբ Սթինգը «Every Breath You Take» երգի համար ստացել է 20-40 մլն դոլար եկամուտ, իսկ Դիդի «Գրեմիի» մրցանակի դափնեկիր կոմպոզիցիայի համար նա այժմ օրական ստանում է 2000 դոլար:
8. Փոլ Բրաուն, կափարիչ, 13 մլն դոլար
Պտտվող կափարիչներ
Փոլ Բրաունը ստացավ արտոնագիր կափարիչի համար, որի ձևը թույլ չի տալիս որ հեղուկ մթերքը դուրս ծորա տարայից, եթե այն գտնվում է շրջաժվիճակում: Մի քանի ամիս լարված աշխատանքից, 112 անհաջող փորձից, քամուն տված 1000-ավոր դոլարներից, վարկերի և հարազատներին ու ընկերներին ունեցած պարտքերից հետո Փոլը, վերջապես, հայտնագործեց այն, ինչ ուզում էր: 1991թ.-ին նա արտոնագիր ստացավ հայտնագործության համար և ուղարկեց այն սննդամթերքի հետ սերտորեն կապ ունեցող ընկերություններին` Gerber, NASA, Heinz և այլն: Այս հայտնագործության շնորհիվ կետչուպի սիրահարներն այլևս չունեն խնդիրներ կապված շրջվող ապակե տարաների հետ: 1995թ.-ին Փոլը 13 մլն դոլարով վաճառեց իր ընկրությունը հեղինակային իրավունքների հետ միասին, չնայած, որ հայտնագործողը հետագայում էլ կարող էր եկամուտ ստանալ վաճառված արտադրանքի յուրաքանչյուր միավորից, որում կիրառվել էր Բրաունի կափարիչը:
7. Լոնի Ջոնսոն և Hasbro ընկերություն, ջրային ատրճանակ, 73 մլն դոլար
Ջրային ատրճանակ
1991-1992թթ. աշխարհի ամենահայտնի խաղալիքի` ջրային ատրճանակի, հեղիակ Լոնի Ջոնսոնը, 73 մլն դոլար եկամուտ ստացավ Hasbro ընկերությունից 5 տարվա չվճարված լիցենզիոն վճարների համար`արտոնագրի իրավունք ստանալու հսմսր յուրաքանչյուր խաղալիքի վաճառքից 3% Լոնիին վճարելու 2001թ.-ի պայմանավորվածության խախտման արդյունքում: NASA-ի գիտնական և 80 արտենագրերի սեփականատեր Լոնին իր արտոնագրերի օգտագործման դիմաց ստացել է 360 մլն դոլար: Ներկայումս ջրային ատրճանակների աշխարհում 1989թ.-ի հայտնագործությունը վաճառվում է 1 մլրդ դոլարով:
6. ViaSat ընկերությունն ընդդեմ SSL Broad band Satellite-ի, 100 մլն դոլար
Ալեհավաքներ արտադրող SSL-ը (Space Systems/Loral) մեղավոր ճանաչվեց ViaSat ընկերության արտոնագրի անօրինական օգտագործման և ալեհավաքների արտադրության մեջ: ViaSat ընկերությունը դաշնային դատարանի որոշմամբ ստացավ 283 մլն դոլար, սակայն բողոքարկումից հետո գումարն իջեցվեց մինչև 100 մլն դոլարի: Մեղավոր ընկերությունը պարտավոր էր անմիջապես վճարել 40 մլն դոլար, իսկ մնացած 60 մլն դոլարը նա կարող էր վճարել 2.5 տարվա ընթացքում:
5. Zimmer ընկերությունն ըննդեմ Stryker Pulsvac Plus-ի, 228 մլն դոլար
2013թ.-ին բժշկական սարքավորումներ արտադրող Zimmer ընկերությունը ստիպված էր 228 մլն դոլար տուգանք վճարել Stryker ընկերությանը PulsavacPlus (սարքավորում` նախատեսված օրթոպեդիկ պրոցեդուրաների ժամանակ արտանետումների ոչնչացման համար) արտոնագրված հայտնգործության օգտագործման իրավունքի խախտման համար: Դատարանը, որն ընդունեց հեղինակային իրավունքների խախտման երեք փաստ, մեղադրյալին դատապարտեց 70 մլն դոլար վճարել տուժած կողմին: Ավելի ուշ բողոքարկիչ դատարանի կողմից այդ գումարը եռապատկվեց:
4. Apple ընկերությունն ընդդեմ Samsung-ի, 290 մլն դոլար
Apple և Samsung արտադրական հսկաները արդեն երկու տարի է դատական գործ են վարում իրար դեմ կապված հեղինակային իրավունքների խախտման հետ: Apple ընկերությունը պահանջում է վճարել իրեն 2 մլրդ դոլար տուգանք: 2013թ.-ին դատարանի որոշմամբ նա արդեն իսկ ստացել է 290 մլն դոլար: Samsung ընկերությանն առաջադրված պահանջների շարքում էր նաև նրա կողմից արտոնագրված տեխնոլոգիաների օգտագործումը` «slide to lock», տեքստի մեծացում մեկ հպմամբ, «որոնում» տողից բաժանորդին զանգահարելը մեկ հպմամբ:
3. Spanx և Սառա Բլեյկլի, 1 մլրդ դոլար
Սառա Բլեյկլին հայտնի է նրանով, որ բավականին երիտասարդ տարիքում դարձել է միլիարդատեր` Spanx անվամբ իր ընկերությունը հիմնելու գաղափարի շնորհիվ, որը Սառայի գլխում ծագեց, երբ նա մի անգամ հանում էր իր զուգագուլպաները: Հաշվի չառնելով, որ տղամարդ-գործարարները հավանություն չէին տալիս այդ գաղափարին, քանի որ գաղափարի անհրաժեշտությունը չէին տեսնում, Սառան վերցրեց իր 5000 դոլարը, գտավ և ստեղծեց նախատիպը: Այդ ժամանակ Սառան չէր կարող իրեն թույլ տալ փաստաբանի ծառայություն արտոնագիր ստանալու համար, այդ իսկ պատճառով անձամբ զբաղվեց անհրաժեշտ գրականության ընթերցմամբ, պետքական տեղեկատվության որոնմամբ, փաստաթղթերի հավաքագրմամբ և ստացավ արտոնագիր: Մի անգամ հայտնի հաղորդավարուհի Օպրա Ուինֆրին, գործարար լեդի դառնալու իր պատմության վերաբերյալ Սառայի հաղորդմանն ուղղված նամակի ընթերցումից հետո հայտարարեց, որ ընդգրկում է Spanx-ը այն ապրանքների ցուցակի մեջ, որոնք նա հաճախ է օգտագործում և որոնք համարում է սիրելի: Այսօր Սառան վաստակում է 1 մլրդ դոլար` շնորհիվ իրանը ձգող ներքնազգեստի արտոնագրի:
2. Nokia ընկերությունն ընդդեմ Apple ընկերության, 1 մլրդ դոլար
Nokia ընկերությունը երկու տարի մղվող դատական գործի արդյունքում ավելի քան 1 մլրդ դոլար ստացավ Apple ընկերությունից` հեղինակային իրավունքների խախտման համար: Բացի 1 մլրդ դոլարից Nokia ընկերությունը 13 դոլար լիցենզավորված վճարի մշտական իրավունք ստացավ ընկերության կողմից յուրաքանչյուր վաճառված Apple iPhone-ի համար, որոնց թողարկումից ի վեր Apple ընկերությունը վաճառել էր 100 մլն օրինակ: Պարզապես, Nokia-ն 1999 թ.-ին սենսորային էկրանի արտոնագիր ստացավ, որն իր արտադրանքի մեջ կիրառում է նաև Apple ընկերությունը, և այժմ վրեջինս ստիպված է ցմահ գումար վճարել արտոնագրի սեփականատիրոջը:
1. Թայ Ուորներ և Beanie Babies, 1,76 մլրդ դոլար
Թայ Ուորների զավակը` Beanie Babies ընկերությունը, օգնեց իր ստեղծողին կառուցել մի կայսրություն, որը գերազանցում է խաղալիքների արդյունաբերության հսկաներ Hasbo-ին և Mattel-ին միասին վերցրած: Իտալիայում հանգստանալու ժամանակ Ուորները հորինեց Beanie Babies-ի ստեղծման գաղափարը: Սկզբի համար Թայը հաջողությամբ մարքետինգային խորամանկ քայլ գործադրեց` արտադրանքի սահմանափակ քանակությամբ գրավել գնորդին` ստեղծելով աժիոտաժ; Բացվելու պահից ի վեր ընկերությունը սեփականատիրոջը 700 մլն դոլարի եկամուտ բերեց: Ներկայումս ընկերությանն են պատկանում «Four Seasons» հյուրանոցների ցանցը Նյու Յորքում, մի քանի հանգստավայրեր, և այս ամենի սեփականատերը նախկին դերասանն է, ով ներկայումս ունի 1.76 մլրդ դոլար: