Այսօր կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց ֆինանսական շուկայում կատարված ուսումնասիրությունները:

Փոխվարչապետը ասաց, որ տարադրամի փոխանակման կետերում առք ու վաճառքի տարբերությունները կազմում են 3-5 դրամ, որը ընդունված ցուցանիշ է: Նա նաև նշեց, որ դեկտեմբերի 16-17-ին հանրապետությունում փակ եղած 94 խանութները արդեն աշխատում են: Նրա խոսքերով «Բոլոր բաց խանութներում մի պահ կար, որ ապրանքները կային, բայց գնման գինը հստակ նշված չէր: Դա ևս վերացել է, բոլոր տեղերում այդ ապրանքները վաճառվում են հստակ գնով և տատանման ենթակա չեն»:

Նա նաև անդրադաձավ գազալցակայաններին և այլ ոլորտների գներին, նշելով, որ վերջիններս նույնպես կայունության միտում են դրսևորել:
Իր խոսքում փոխվարչապետը տեղեկացրեց նաև փոխանակման կետերի կարգավորման վերաբերյալ կենտրոնական բանկ ներկայացվելիք հայեցակարգի մասին:

Իր խոսքը ավարտելով, նա ասաց, որ այս կանոնակարգված աշխատանքի միջոցով խումբը կառավարությանն ու վարչապետին կներկայացնիավելի երկարաժամկետ հատվածին ուղղված միջոցառումներ: 
Ի հավելումս նրա խոսքի, վարչապետը ավելացրեց, որ աշխատանքային խումբը պետք է մշակի երկու ծրագիր` կարճաժամկետ և երկարաժամկետ. «Ես կարծում եմ, որ պարբերաբար հասարակությանը պետք է տեղեկացնել գործընթացների մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել