Ազգային Ժողովի պատգավամոր, «SAS» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը հրաժարվում էր իրեն պատկանող և իրեն սպասարկող «Ռենջ Ռովեր» մակնիշի O1 NP 100 համարանիշի ավտոմեքենայից, երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պատգամավորին հայտնել էր, որ նշված ավտոմեքենայի դիմապակուց բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ ավտոմեքենան կայանված էր Ոստիկանության Արաբկիրի բաժնի անձնագրային ծառայության մուտքի մոտ: 

Պատգամավորը ֆոտոլրագրողին պատասխանել է, որ ինքը նշված ավտոմեքենայով չի եկել, նշված ավտոմեքենան իրենը չէ, և չգիտի, թե ումն է այն: 

Որոշ ժամանակ անց Գ. Շամշյանը լուսանկարների մի շարք է արել, թե ինչպես է պատգամավորը նստում նշված ավտոմեքենան և հեռանում: 

Լուսանկարները հերքում են պատգամավորի ասածները: 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել