Ըստ երևույթի, ԻՊ թուրք ահաբեկիչները փորձել են թավշյա հեղափոխություն կազմակերպել խմբակցության ղեկավար Ալ Բաղդադիի դեմ, որը ապարդյունք է եղել: 
ԻՊ հրապարակած տեղեկությունների համաձայն, ըմբոստացող շարքայիններն ու ղեկավարները ձերբակալվել ու մասամբ նաև մահապատժի են ենթարկվել:
Շրջանառվող լուրերի փոխանցմամբ, ԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին Իրաքից տեղափոխվել է Սիրիայի Դեր Զորի շրջանում առկա ԻՊ ճամբար:
Հարց է առաջանում, թե թուրք ապստամբները անկախ են գործել թե՞ ուղղորդվել են Թուրքիայի իշխանությունների կողմից՝ փորձելով ԻՊ ղեկավարությունը իրենց ձեռքը վերցնելով խմբակցությունը ծառայեցնել Թուրքիայի շահերին, կամ խմբակցությանը ինքնասպանության տանելով միջազգային ճնշումներն ու մեղադրանքները վերացնեն Թուրքիայի իշխանությունների վրայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել