Ամփոփելով Հայաստանի՝ այս տարվա ներքին ու արտաքին զարգացումները, տնտեսական բարեփոխումները, պետք է նշենք, որ տարին հագեցած էր գործընթացներով: Եթե հետադարձ հայացք գցենք, ապա կարելի է առանձնացնել մի քանի փոփոխություններ:

Մասնավորապես, նոր կառավարության իրականացված փոփոխություններից մեկը կապված էր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ: Փոփոխությունը ենթադրում էր շահագրգիռ կողմերի միջև հաստատել «ոսկե միջին» պայմանները: Այն չէր ոտնահարում մի կողմից կուտակային համակարգի մեջ ներառվածների, մյուս կողմից` համակարգի օղակների շահերը:

Ազգային Ժողովը հունիսին, սակայն, փոփոխություն մտցրեց կուտակային կենսաթոշակի մասին օրենքում, որի համաձայն՝ համակարգից չեն կարող հրաժարվել պետական հատվածի աշխատողները, իսկ մյուս աշխատող անձիք կարող են երեք տարի ժամկետով հրաժարվել դրանից:

Այս փոփոխության հետ մեկտեղ նոր օրենքը չնայած ոչ բոլորին բավարարեց, սակայն թուլացրեց լարված կրքերը և հնարավորություն տվեց էլ ավելի ամրապնդել կուտակային համակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել