ՀՀ հարկային ողջ օրենսդրությունը պետք է չեղյալ համարել և ամբողջովին նորից գրել: Մինչ այդ, այլևս չի կարելի փոփոխել հարկային օրենսդրությունը, այն միայն վատացնում է իրավիճակը և կործանում գործարարին: Արդեն նույնիսկ աննշան և դրական թվացող յուրաքանչյուր փոփոխություն հարվածում ու հալածում է տնտեսվարողին: Չկան մասնագետներ, ովքեր տիրապետում են հարկային օրենսդրությանը, կան միայն իրավիճակային լուծումներ տվող անձինք: Հաշվապահական համայնք են ներթափանցել դիլետանտները, ստուգող մարմին է ներթափանցել ակնհայտ բռի և տգետ, սակայն պլան կատարող և դրամ շորթող մեծածավալ զանգված: Ներդրողը տարակուսած է, վախեցած կամ արդեն սնանկացած և հիասթափված: 
Կարող է մի հնարավորություն լինել Հարկային օրենսգրքի մշակումը, սակայն եթե այն մշակելու լինեն նույն կադրերը, որոնք հիմա են այսպես փնթիաբար կամ գիտակցված-խնամքով կործանում փոքր ու միջին գործարարին, ուրեմն սա արդեն նմանվում է դավաճանության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել