Կիև-Թբիլիսի-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական ավիաուղիներին պատկանող 2 ուղևորատար օդանավերի հայտնվելը Երևանում ոչ այլ ինչ է, քան հենց ուկրաինական իշխանությունների սադրանք, թեև Հայաստանը փորձում է լռել այս մասին: Ուկրաինացի օդաչուն պետք է որ լավ իմանար իրավիճակի մասին և կարող էր ինքաթիռն իջեցնել որևէ այլ վայրում, ասենք` Սոչի, Կարս, բայց նախընտրեց հենց Երևանը։ Ու պատահական չէ, որ հենց երկու ինքնաթիռ... Եթե որևէ խնդիր առաջանար Ադրբեջանի 37 քաղաքացիների հետ, մեղքը կգցեին Հայաստանի՞ վրա։ Անզգուշությունը կարող էր հանգեցնել նույնիսկ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որի մեջ, ավաղ, կներքաշվեին Ռուսաստանը, Թուրքիան, բնականաբար` ավելի սարսափելի հետևանքներով: Նման կերպ Ուկրաինան կշեղեր ուշադրությունն իր տարածքից...
Բարեբախտաբար, «Զվարթնոցի» անձնակազմը եղավ առավելապես զգոն, չենթարկվեց ոչ մի սադրանքի, գործեց միջազգային նորմերին համապատասխան, ինչով, փաստացի, կանխեց ամենաանցանկալին... 
Լավ կլիներ, որ Հայաստանի քաղավիացիայի վարչությունը դիմեր միջազգային ICAO կազմակերպությանը և փորձեր պարզաբանել` մի՞թե իրոք կար անհրաժեշտություն այդ երկու ուղղաթիռներն իջեցնել Երևանում, թե՞ դա արդեն իսկ Ուկրաինայի ամենասարսափելի չհաջողված սադրանքն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել