Աշխարհում շատ ազգեր արշավանքներից ոչնչացան, իսկ այն ազգերը, որոնք նրանց երկրին ու եղածին տիրացան, սիրելով այդ երկրներն աչքի լույսի պես, պահեցին ու պահպանեցին և իրենց հայրենիք ունեցան: Նրանք պարտված ազգերի պատմությունն ու մշակույթը ոչ թե ավիրեցին, այլ աչքի լույսի պես, իրենցը համարելով, սեփականացրին և աշխարհին ներկայացան այդ պատմությամբ՝ իրենցը համարելով: Իսկ մենք՝ հայերս, ծովից ծով Հայաստանը կործանեցինք՝ մի քանի արծաթով այլ ազգերին վաճառվելով և չպահելով մեր սեփական երկիրը, պատմությունն ու մշակույթը, անգամ գերադասեցինք դառնալ նրանց ստրուկները: Ասացեք, խնդրեմ, չգժված մարդիկ, դուք այսպիսի ազգ տեսած կա՞ք, որ մեր պես վարվեին և կամովին, առանց պարտադրելու սեփական երկիրը նվիրեին օտարներին՝ հայրենիքի դարպասները բացելով: Վախկոտ ժողովուրդ, միայն թե քո միռոնապատված մարմնից 50 գրամ միս չպակասեր, և ասեմ հետևյալը՝ հերիք ու բոլ եղավ ինքնախաբեությամբ զբաղվենք, թե մենք ու մենք, մենք ի՞նչ, ոչինչ, միայն դարերով մեր վախկոտության պատճառով ծովից ծով երկիրը ժամանակների ընթացքում մաս-մաս նվիրել ենք սրան ու նրան, որ փրկենք մեր ողորմելի և արժեք չունեցող մարմինը, որը, բացի ստրկությունից, ուրիշ բանի պիտանի չէ: Ո՞վ ենք մենք, ի՞նչ եք ուզում և ի՞նչ է լինելու մեր վերջը, ասածներս շատ լավ կվերլուծեք և պատասխանը կտեսնեք: Այո, ես պարզ եմ ասում, ես հպարտ եմ, որ այն հայերից եմ, որոնք կոկորդն են կրծել ներքին, թե արտաքին թշնամու, բայց նաև ամաչում եմ, որ ես ապրում եմ այսօրվա վախկոտ, օտարագեն, ձուլված հայախոս հայի անուն կրող հայերի մեջ: Իսկ հիմա ասածներս ում սրտով չէր, կարող են ինձ հեռացնել իրենց ընկերների շարքից: Կեցցե զտարյուն հայը, կեցցե նրա անպարտելի ոգին, և կեցցե նրա անհանդուրժողականությունը, այսպիսի հայն Աստծո աջ կողմում իր անմահ կոչվելու տիտղոսն ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել