Համակարգչային տեխնոլոգիաների աշխարհում անընդհատ ի հայտ են գալիս նոր և տպավորիչ մշակումներ, որոնք ապշեցնում են ավելի կատարյալ և գրեթե ֆանտաստիկ ձևափոխմամբ, իսկ  անհատական համակարգիչներին ուղղակի վիճակված է հանդուրժել վիդեոփոփոխությունների այդ մեծ քանակությունը:

Հետևելով այն կանոնին, որ «տեխնիկան պետք է լինի ոչ միայն ֆունկցիոնալ, այլև գեղեցիկ»՝ ոճաբանները ստեղծում են ֆուտուրիստական հայեցակարգային նախագծեր, որոնք փոխում են մեր պատկերացումներն այն մասին, թե ինչ տեսք պետք է ունենան նոր սերնդի համակարգիչները:

Համակարգչային հաջորդ նորույթները դեռևս զանգվածային արտադրություն չունեն, սակայն ո՞վ գիտե, միգուցե արդեն մեկ տարի անց միլիոնավոր օգտագործողներ ամբողջ աշխարհում կցանկանան ձեռք բերել դրանք ցանկացած գնով:

1. Համակարգիչ` առանց ստեղնաշարի և էկրանի

Future-Touch-Tech

Future-Touch-Tech3

Դիզայներ-նախագծող Յակուբ Զախորն աշխարհին առաջարկեց շարժական համակարգչի (laptop) ֆուտուրիստական հետաքրքրաշարժ հայեցակարգ, որն օգտագործողներին թույլ կտա կառավարել սարքավորումն ամենուր, որտեղ կա հարթ մակերևույթ: Վերջինս կարող է «էկրանի» դեր կատարել: Սեղանի համակարգիչը բաղկացած կլինի միայն մկնիկի մեծության համակարգային բլոկից: Բացի այդ, այն համալրված է տեսախցիկներով և փոքր չափի պրոյեկտորով, որն ընդունակ է արտացոլել բարձր որակի հոլոգրաֆիկ նկարը ցանկացած հարմար, այդ թվում` ապակե մակերևույթի վրա: 

2. RollTop . ծալովի նոութբուք  

RollTop-Foldable-Notebook

RollTop-ը 17 դյույմանոց էկրանով ճկուն նոութբուք է, որը կարելի է ծալել, ինչպես թղթի գլանակ`ստեղծելով առավելագույն հարմարություն նրա տեղափոխման համար: Նոութբուքը համալրված է OLED ծալովի էկրանով,  ինչը multi-touch ֆունկցիայով սենսորային կառավարման հնարավորություն է տալիս` դարձնելով նրան թեթև և ֆունկցիոնալ, ինչպես iPhone-ը: Ցանկության դեպքում սարքը կարող է փոխակերպվել 13 դյույմանոց պլանշետային համակարգչի: Սենսորային համակարգից բացի՝ այն ունի նաև կոճակներից բաղկացած ստեղնաշար, ինչը շատ է պետք գալիս տեքստ հավաքելու գործում: Ծալված վիճակում այս կոմպակտ նոութբուքը հետշությամբ կարելի է կրել որպես պայուսակ`անցկացնելով գոտին ուսի վրայով: 

3. HP LiM

HP-LiM

Hewlett-Packard-ի կողմից թողարկված  LiM (LessisMore – նշ. Է «քիչը նշանակում է շատ») անվամբ հաջորդ սերնդի համակարգչի հայեցակարգն իրենից ներկայացնում է դատարկ ֆոտոալբոմ հիշեցնող փոքր համակարգային բլոկ և 19 դյույմանոց բացարձակ թափանցիկ սենսորային էկրան, որն ունի ապակու կտորի տեսք: Այս բոլորին համալրում է մկնիկի դեր կատարող սենսորային վահանակը և բարակ, առանց լարի ստեղնաշարը:

4. Laptop B-membrane

B-membrane-Laptop-Desktop-Hybrid

Այս ֆանտաստիկ համակարգիչը մշակվել է կորեացի դիզայներ Վոն-Սեոկ Լիի կողմից: Մեմբրանային ստեղնաշարը սարքի հիմքում հայտնվում է միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է: Նրա օգնությամբ կարելի է տեքստ մուտքագրել: Այս գործիքի համար էկրան նախատեսված չի:  Նրա փոխարեն պտտվող պրոյեկտորի օգնությամբ կարելի է պրոյեկտել նկարը ցանկացած մակերևույթի վրա: 

5. Horizon  ճկուն շարժական էկրան

Horizon-Future-Desktop-Computer-Concept

Այս ստացիոնար համակարգիչը համալրված է OLED ճկուն էկրանով: Օգտագործողներն այլևս ստիպված չեն լինի անհանգստանալ էկրանի չափերի համար, քանի որ այս հայեցակարգի էկրանը հնարավոր կլինի ձգել անհրաժեշտ մեծության: 

6. Laptop Prime Gaming

Prime-Gaming-Laptop1

Այս նորույթը, թերևս, ցանկացած գեյմերի երազանքը կարող է դառնալ: Դիզայներ Կայլ Չերին առաջարկեց OLED ծալվող էկրանով խաղային նոութբուքի յուրատեսակ հայեցակարգ: Հեղինակը, որպես լրացում 10 դյույմանոց OLED էկրանի (կողմերի հարաբերությունը`16:10), առաջարկում է օգտագործել նաև  երկու Aux OLED վահանակ: Ծալված վիճակում Prime-ը 13 դյույմանոց սովորական նոութբուքի տեսք ունի:  Բացված վիճակում կստանանք 26 դյույմ (կողմերի հարաբերությունը`32:10) անկյունագծով լայն ֆորմատի գերազանց էկրան: Ենթադրվում է, որ նոութբուքի կորպուսն ամբողջությամբ պատրաստված կլինի ալյումինից, իսկ բուն համակարգիչը համալրված կլինի սառեցման հզոր համակարգով: 

7. Napkin PC հայեցակարգ

Napkin-PC-Concept

Դիզայներ Էյվերի Հոլմենը ստեղծել է համակարգչային հայեցակարգ, որը կդառնա բավականին օգտակար գործիք կոնֆերենց սրահներում: Նրա դիզայնը հիշեցնում է անձեռոցիկի տուփ, որի մեջ տեղադրված են մեկ ցանցի մեջ միավորված սենսորային մի քանի էկրան: Թվային գրիչն օգտագործողներին հնարավորություն կտա նկարել անմիջապես սենսորային էկրանի վրա: 

8. Sony Nextep ձեռքի համակարգիչ

Sony-Nextep-Wrist-Computer

Sony Nextep-ը ֆուտուրիստական գործիք է, որը կրում են ձեռքի դաստակին որպես թևնոց: Հայեցակարգն ունի OLED ճկուն սենսորային էկրան, հոլոգրաֆիկ պրոյեկտոր, շարժական ստեղնաշարային վահանակ և սոցիալական ցանցեր մուտքի հնարավորություն:  Մշակողները ջանք չեն խնայում, որպեսզի ձեռքի մինի-համակարգիչը հասանելի լինի գնորդներին արդեն 2020թ.-ին: Դիզայներ Հիրոմի Կիրիկիի այս մշակումը դարձավ ամենասպասված նորույթը: 

9. KOOB + Համակարգչային մոդուլային համակարգ

koob+-modular-computer

Համակարգչային այս ֆուտուրիստական մոդուլային համակարգը բաղկացած է շատ բարակ, թեթև շարժական հիմնական մոդուլից, որն ունի էկրան, հիմնական այլ բաղադրիչներ և շարժական կառավարման  մոդուլ: Բոլոր մոդուլները կատարում են տարբեր գործառույթներ` կախված նրանից, թե ինչ է անհրաժեշտ օգտագործողին: Համակարգի մյուս բաղկացուցիչը լարն է, որը կարելի է միացնել գլխավոր մոդուլին` օգտագործելով մույս կողմում տեղադրված փոխարինվող տարբեր կրիչները:   

10. InOne համակարգչի հայեցակարգ

inOne-Computer-All-in-One

InOne-ը կամ «ամեն ինչ մեկում» համակարգիչը ենթադրում է 22 դյույմանոց էկրանի, ստեղնաշարի, touchpad-ի, դինամիկների և թվային  պլանշետի առկայություն:   Բոլոր այդ բաղադրիչները միավորված են մեկ  կորպուսի մեջ և կապված են իրար հետ անլար ցանցով: Պլանշետն արտացոլում է այն ամենը, ինչ դուք կգրեք կամ կնկարեք: Այդ իսկ պատճառով, ոչ մի անհրաժեշտություն չի լինի աչքերն էկրանի վրա բարձրացնելու: 

11. Sapphire All-In-One PC

Sapphire-All-In-One-PC-Concept

Բրազիլացի դիզայներ Ռաֆայել Բերլոֆի կողմից մինիմալիստական ոճով ստեղծված համակարգչային այս արվեստի գործը խոստանում է դառնալ յուրօրինակ հայտնություն համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում: Հայեցակարգի մեջ մտնում են անլար բաղադրիչներ, որոնք չեն պահանջում աշխատանքային որևիցե կայան: Բացի այդ, ստեղնաշարի մեջ ներդրված  USB touchpad-ի շնորհիվ համակարգչային մկնիկի անհրաժեշտություն այլևս չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել