Երբևէ մտածե՞լ եք, թե ժամանակակից աշխարհում հատկապես որ ապրանքներն ամենից թանկ արժեն: Ոսկի՞ն: Ադամա՞նդը: Հերոի՞նը: Շնորհավորո´ւմ ենք: Դուք ճիշտ եք: Սակայն դրանք մոլորակի վրա գոյություն ունեցող ամենաթանկ ապրանքներից միայն 3-ն են: Մեր հոդվածում դուք կգտնեք շատ ավելին: Այս առարկաները և մթերքներն օգտագործվում են բժշկության, սննդի արդյունաբերության, վերականգնողական աշխատանքների, ինչպես նաև դիզայնի բնագավառներում: Իսկ դրանցից մի քանիսն օժտված են ոչ միայն ներկայանալի գնով, այլև ներկայանալի պատմությամբ: Եվ այսպես, տեսնենք.
1. Սպիտակ տրյուֆելներ. 1 գրամը` 5 $ կամ կես կիլոգրամը` 2000 $
Սպիտակ տրյուֆելները սեզոնային համադամ սնկեր են, որոնք կարելի է օգտագործել գրեթե բոլոր ուտեստների մեջ (բնականաբա՛ր): Դրանք նաև ավելացվում են կարագի մեջ: Այս սնկերի բարձր արժեքը պայմանավորված է դրանց աճեցման համար անհրաժեշտ հատուկ պայմաններով, հավաքման մեթոդով, պահպանմամբ և իհարկե նուրբ համով և բույրով:
2. Շաֆրան. 1 գրամը` 11.13 $ կամ կես կիլոգրամը` 5 040 $
Շաֆրանը համեմունք է, ինչպես նաև նարնջագույն սննդային ներկ, որը ստացվում է շաֆրան ծաղկի չորացված թերթիկներից: Մարդիկ շաֆրանը դարերով օգտագործել են որպես համեմունք, ինչպես նաև որպես ժողովրդական բժշկության միջոց: Այս համեմունքի 1 գրամի ստացման համար անհրաժեշտ է վերամշակել 150 այսպիսի ծաղիկ:
3. Իրանական բելուգայի խավիար. 1 գրամը` 35 $ կամ 28 գրամը` 1000 $
Իսկ սա արժե 16 000 դոլար 450 գրամի համար: Աշխարհի ամենաթանկ խավիարը սև չէ: Եվ նույնիսկ հազվադեպ հանդիպող մոխրագույն չէ: Ամենաթանկը 100-ամյա բելուգա-ալբինոս ձկան խավիարն է, որը բնակվում է Կասպից ծովում: Այս դելիկատեսը սովորաբար ուտում են փոքր չափաբաժնով` քսելով կրեկերներին կամ հացին:
4. Ոսկի. 1 գրամը` 38.81 $
Ոսկին անհիշելի ժամանակներից օգտագործվում է ոսկերչական իրերի արտադրության մեջ: Այս փափուկ ոչ ռեակտիվ մետաղն օգտագործվում է նաև էլեկտրահաղորդականության մեջ և կորոզիայի դեմ պայքարում: Այն նաև առկա է սննդային և կոսմետիկական արտադրանքների բաղադրության մեջ:
5. Ռոդիում. 1 գրամը` 45 $ կամ 28 գրամը` 1270 $
Ռոդիումը (լուսանկարում խորանարդի տեսքով) հաճախ կիրառում են եռամուտք կատալիտիկ փոխարկիչի մեջ, որը նվազեցնում է ավտոմեքենաներից ածխածնի արտանետումները:
6. Պլատին. 1 գրամը` 48 $, 28 գրամը` 1365 $
Բացի երաժշտական սկավառակների արտադրության ոլորտից, պլատինն օգտագործում են նաև ոսկերչական իրերի արտադրության մեջ, տարբեր գիտափորձերում և գիտական գործընթացներում որպես կատալիզատոր, ինչպես նաև որպես բաղադրիչ որոշ հակաքաղցկեղային դեղամիջոցներում:
7. Ռնգեղջյուրի եղջյուր. 1 գրամը` 55 $ կամ 450 գրամը` 25 000 $
Այո, մարդիկ դաժան են և սարսափելի, և սա այն պատճառներից մեկն է, որի հետևանքով ռնգեղջյուրները հայտնվել են անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիների ցուցակում: Պատճառն այն ասեկոսեներն են, որոնց համաձայն, իբրև, ռնգեղջյուրի եղջյուրը կարող է բուժել քաղցկեղը: Մարդի´կ, միգուցե չարժե՞ սպանել այս հիասքանչ կենդանիներին չապացուցված ասեկոսեների պատճառով:
8. «Creme de la Mer» կրեմ. 1 գրամը` 70 $ կամ 30 գրամը` 2000 $
Այս ապրանքանիշի պաշտպանները պնդում են, որ վերջինիս գինն արժանի է բարձր լինելու, քանի որ այս կրեմը, իբրև թե, հակադարձում է ծերացման գործընթացը շնորհիվ ֆերմենտացված ջրիմուռների: Ի սկզբանե այս կրեմը ստեղծվել էր NASA-ի ֆիզիկոսների կողմից` այրվածքները բուժելու նպատակով: Ընդունե´ք ձեր ճակատագիրը, մարդի´կ. մենք բոլորս էլ վաղ թե ուշ ծերանալու ենք:
9. Հերոին. «բարձրորակ» տեսակը կարող է արժենալ մինչև 110 $ 1 գրամի համար
Իհարկե, սխալ է հերոինը «բարձրորակ» անվանելը, հաշվի առնելով, թե ինչքան կյանքեր է այն խլել, սակայն, ցավոք, այս թմրանյութն առաջվա պես մնում է հանրահայտ: Հերոինը կարելի է ծխել, շնչել կամ ներարկել երակի մեջ` ստանալով էյֆորիայի զգացողություն: Բայց այն կարող է հանգեցնել նաև ցնցումների, կոմայի և մահվան:
10. Մետամֆետամին. 1 գրամը` 120 $
Էյֆորիայի զգացողություն առաջացնող ևս մեկ թմրանյութ, որն ավելի ուժեղ է և հայտնի: «Խոհարարները» սովորաբար այն արտադրում են սովորական բաղադրատարրերից` սովորական «լաբորատորիաներում»: Զարմանալի չէ, որ նույնիսկ Ուոլտեր Ուայթը տարվեց դրանով:
11. Քրեք-կոկային. 1 գրամը` մինչև 600 $
Քրեքը կոկաինից բաղկացած բավականին ուժեղ և վտանգավոր թմրանյութ է, որը լուրջ գումարներ արժի:
12. LSD. բյուրեղի տեսքով 1 գրամը` 3000 $
Հայտնի է նաև որպես «թթու»: Թիմոթի Լիրին և հիպպի շարժումը 1960-ական թվականներին հանրահայտ դարձրեցին հալյուցինացիաներ առաջացնող այս թմրանյութը:
13. Պլուտոնիում. 1 գրամը` մոտ 4000 $
Գոյություն ունի ռադիոակտիվ պլուտոնիումի մի քանի տեսակ` 88-ից մինչև 80 մլն տարի քայքայման տևողությամբ: Պլուտոնիումն օգտագործվում է միջուկային էներգիայի և տիեզերական արդյունաբերության մեջ: Այն նաև կիրառվում է միջուկային զենքի արտադրությունում:
14. Տաաֆեիտ. 1 կարատը` 2500 մինչև 20 000 $ (1 կարատ = 0.2 գրամ)
Այս քարի գույնը տատանվում է նուրբ բաց վարդագույնից մինչև մուգ մանուշակագույն: Տաաֆեիտը միլիոնավոր անգամ ավելի հազվագյուտ է, քան ադամանդը: Այն արդյունահանում են հիմնականում Շրի Լանկայի գետերի ողողատներում: Թանկարժեք քարի համար այն շատ փափուկ է, սակայն կիրառվում է բացառապես ոսկերչության մեջ:
15. Տրիտիում. 1 գրամը` 30 000 $
Տրիտիումը ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ է, որն օգտագործվում է լուսավորող ցուցանշաններում, որոնք կարելի է տեսնել հասարակական գրեթե բոլոր վայրերում: ԱՄՆ-ում, օրինակ, կան մոտ 2 մլն «Ելք» նշաններ, որոնց մեջ կիրառված է այդ իզոտոպը:
16. Ալմաստ. 1 կարատը` 13 000 $, 1 գրամը` 65 000 $
Ադամանդն ամուսնական մատանու քարի ընտրության առումով ամենաառաջինն ու հանրահայտն է: Չմշակված ադամանդը (ալմաստ) հայտնի էր նաև իր կարծրությամբ, ինչի շնորհիվ էլ այն օգտագործում են կտրող և հարթեցնող գործիքների արտադրությունում:
17. Փեյնիտ. 1 կարատը` 300 000 $ – 600 000 $
Մասնագետները գտնում են, որ փեյնիտը մոլորակի ամենահազվագյուտ հանքաքարն է: Այն ունի վարդագույն կամ շագանակագույն երանգ, սակայն եթե տարբեր անկյունների տակ նայենք, այն այլ երանգներ է տալիս: Այս քարն իր անունը ստացել է ի պատիվ Արթուր Ս.Դ. Փեյնի, ով այն գտել է 1950-ական թթ-ին Մյանմայի հյուսիսում:
18. Կալիֆորնիում-252. 1 գրամը` 27 000 000 $
Կալիֆորնիումի այս իզոտոպն օգտագործվում է այլ նյութերի հայտնաբերման ժամանակ: Նեյտրոնային ակտիվացման գործընթացի օգնությամբ այն կարող է գտնել ոսկու կամ արծաթի հանք: Նեյտրոնային խոնավաչափերում այն կարող է հայտնաբերել նավթի և ջրային հորերի մակարդակները:
19. Հականյութ. 1 գրամը` 100 տրլն $
Այս նյութը դեռևս առկա է, այսպես կոչված, տեսականորեն, քանի որ մենք դեռ պետք է այն «հարմարեցնենք» մեր կարիքներին: Նրա գլխավոր առավելությունն այն է, որ կարող է ծառայել որպես վառելանյութ տիեզերական երկարատև թռիչքների համար: