Թեեւ Երեւանում վերջին շրջանում գովազդվում է գիրքը, բավականին շատ գրքեր են լույս տեսել` գեղեցիկ, շքեղ կազմերով, թանկարժեք, նույնիսկ ավտոբուսներին են փակցված գիրքը գովազդող նկարներ, բայց մենք շարունակում ենք հետ մնալ համաշխարհային գրական ընթացքից: Համաշխարհային մեծությունների շատ հայտնի գործեր առ այսօր թարգմանված չեն հայերեն, եւ մենք ստիպված ենք նրանց ծանոթանալ ռուսերենի միջոցով: Լավագույն դեպքում անգլերեն իմացողը անգլիալեզու գրականությանն է ծանոթանում բնագրով, ֆրանսերեն իմացողը` ֆրանսիալեզու, գերմաներեն իմացողը` գերմանալեզու գրականությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել