Քիմ Քարդաշյանը և Քայնե Վեսթը լուսանկարվել են Balmain-ի համարՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այս անգամ հայտնվել են Balmain-ի գովազդային ակցիայում:

Բրենդի ղեկավարությունն արդեն համացանցում ֆոտոշարքի մի քանի կադրեր է հրապարակել, որի հերոսներն աշխարհի ամենաքննարկվող ամուսնական զույգն է դարձել:

«Քիմն ու Քանյեն ոճի սրբապատկերներ են և իմ ընկերներն են: Մեծ պատիվ է նրանց հետ աշխատել Balmain-ի գովազդային ակցիայում: Նրանք միասին ներկայացնում են սիրո և գեղեցկության միությունը: Նրանք ժամանակակից մշակույթ են: Այս ֆոտոշարքն ավելին է, քան նոր հագուստի գովազդը: Սա սիրո և ընկերության տոնակատարություն է»,- հաղորդել է բրենդի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուստենը:

Քարդաշյանի և Ուեսթի մասնակցությամբ ոճային լուսանկարների հեղինակը Մարիո Սորենտին է:

Balmain-SS15-menswear-campaign-1-News-Glamour-22Dec14_Balmain_b_1080x720Balmain-SS15-menswear-campaign-2-News-Glamour-22Dec14_Balmain_b_1080x720Balmain-SS15-menswear-campaign-3-News-Glamour-22Dec14_Balmain_b_1080x720ooooooooooooooooo

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել