Հայտնի է, որ գործնականորեն յուրաքանչյուր կին դժգոհ է իր կազմվածքից: Դա հատկապես սուր արտահայտվում է ինտիմ միջավայրում, երբ նա իր զուգընկերոջ առջև մերկ է լինում՝ բազմաթիվ բարդույթներ ունենալով:

Վերջերս Բրիտանիայում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կինը բոլորովին պատճառ չունի անհանգստանալու թերությունների պատճառով: Բանն այն է, որ տղամարդիկ դրանք ընդհանրապես չեն նկատում: Ուժեղ սեռի ներկայացուցիչներն ուշադրություն չեն դարձնում զուգընկերուհու ավելորդ կիլոգրամներին, ընդհակառակը՝ սիրային հորմոնների ազդեցության տակ լինելով՝ այդ պահին նրանք կնոջը համարում են ամենագեղեցիկն ու ամենասեքսուալը, հայտնում է raut.ru-ն:

Տղամարդիկ չեն նկատում կրծքի ձևը, ավելի ճիշտ՝ դրա չափը: Եթե կրծքերից մեկը մյուսից մեծ է՝ նշանակություն չունի: Կարևոր չէ նաև չգիտես որտեղից հայտնված բշտիկը, որովհետև տղամարդն ավելի հետաքրքիր ու կարևոր գործեր ունի, քան սիրելիի դեմքին կամ մարմնի վրա որևէ թերություն փնտելը: Քրտինքի հոտը, որից այդքան ամաչում են կանայք, նույնիսկ ընդհակառակը՝ կարող է ուժեղացնել գրգռվածությունը, չէ՞ որ դա նշան է, որ կինը լիովին տարված է ինտիմ գործողությամբ: Էպիլյացիայի բացակայությունը կամ երկու օր առաջ արված էպիլյացիան տղամարդուն շոկի չի մատնի: Ավելին, նա նույնիսկ ուշադրություն չի դարձնի դրան:

Վերջապես, սանրվածքն ու դիմահարդարումը բոլորովին նշանակություն չունեն սեքսի ժամանակ. այդ ժամանակ, ինչպես ավելորդ կիլոգրամների դեպքում, կինն իր տղամարդու համար ամենասեքսուալն ու գրավիչն է, հատկապես՝ բնական վիճակում, ոչ թե, օրինակ, ներկված տիկնիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել