Մեր տառապյալ այս վիճակը մի պատասխան ունի, մենք հայերով իրար չենք սիրում, և դա եղել է դարերով, խելացուն ատել և դավաճանել ենք՝ օտար ուժերին խժռելու համար: Հին ժամանակներում մարդիկ անգամ որպես մեծի հավատի սկզբունքով անգամ ինչ-որ աներևույթ բանի են հավատում, որ դա իրենց հույս ու ուժ ներշնչի առաջ շարժվելու համար, և գնում ու հաղթում էին, լավ, բա մեր մեր վերջն ի՞նչ է լինելու: Դրան մի պատասխան կա, եթե չենք ցանկանում պայքարել և խելացու ետևից գնալ, ուրեմն մենք ապրել չենք ուզում, այլ գերադասում ենք մնալ ուրիշի ճիպոտի տակ և այդպես մեռնել՝ բողոքելով, թե տեր Աստված, այս ինչ ճակատագիր տվեցիր մեզ: Դե ասա, տեր Աստված, դու ինչ մեղք ունես գործած մեզ պես անուղեղ ու բթամիտ ստրկություն սիրող ժողովրդի հանդեպ: Ծիծաղելի է չէ՞, մեր մեղքերն ում մեջ ասես տեսնում ենք՝ բացի մեզանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել