Այս տարի գալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել միանգամից երեք հայտնի անձնավորություններ՝ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը: 
Առաջին ինքնահայտարարվողը ԲՀԿ ղեկավարն էր, ով ասեց, որ հինգ թեկնածու է տեսնում: 
Դրանից հետո Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, որ Ծառուկյանը մեկը հենց իրեն է նկատի ունեցել, ու եթե իրեն իր թիմը «պադդերժկա» անի, ինքն էլ կդնի ու կհաղթի: 
Հետո արդեն հերթը Ռուբեն Հայրապետյանինն էլ, ով Սաթիկ Սեյրանյան ջանիս հաղորդման ժամանակ ասեց, որ ինքն էլ է էդ ցուցակում, ինքն էլ կառաջադրվի, բայց կարա նաև պադդերժկա անի Ալեքսանյանին:
Հայտարարված հնարավոր 5 թեկնածուներից 3-ը փաստորեն անցած տարում բացվեցին, սպասենք, թե էլ ինչ երկու զուլում կբերի մեզ 2015-ը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել