Հայատյացություն, ատելություն ու արհամարհանք՝ Հայաստանի հայերի նկատմամբ, մահացու մեղքեր, ռաբիզություն ու անմակարդակություն... Ահա այս ամենը քարոզվում է միանգամայն հայկական ու միանգամայն պոպուլյար ռիալիթի շոուում։ Անունն էլ՝ Glandale Life:



Երեկ սմեռծելնի տրյուկ արեցի ու ասի մի հատ էս վերջին սերիաները նայեմ էդ շոուի։ Մի երկու ամիս առաջ առաջին մի քանի սերիան նայել էի ու կարծիքս հայտնել էի էս խեղկատակության մասին (հղում), բայց դե այն, ինչ ես տեսա երեկ, տվել ու անցել էր նույնիսկ ամենախորը գաղջը, որը ես կարող էի պատկերացնել։

Չբռնեմ ու խորանամ, թե ինչքան ֆեյք ա ամեն ինչ, ինչքան ցածր ա մոնտաժնիկի ու ռեժիսորի աշխատանքի մակարդակը, որ նույն սերիայում կարաս նույն մարդում մեկ սափրված տեսնես, մեկ էլ 3 շաբաթվա մորուքով։ Չխորանամ նաև այն հարցի շուրջ, որ ի դեմս շոուի սցենարիստի՝ բացահայտվել է Դիանա Գրիգորյանի քույրը/եղբայրը, չխորանամ, որ սկսած ավտոսալոնից, վերջացրած ինչ-որ «Ծղոտներ»-ատիպ վետերոկներ, կարում են գովազդի կարգով մտել շոուի սցենարի մեջ...

Կոնկրետ մի բանի շուրջ եմ ուզում էս անգամ խոսել. այ բալամներ, էս ի՞նչ իմիջ եք ուզում ստեղծել հայաստանցիներիս շուրջ։ Խոսքի լուրջ էլի, ինչ-որ ֆրիգիդնի պուտանկի ամպուլայով պերսոնաժ հելնում ու մի այլ կարգի արհամարհական ու հեգնական տոնով (որն իրա մոտ լրիվ անկեղծ ա ստավում, որովհետև ինքը չի էլ խաղում էդ պահին) խոսում ա ինչ ասես հայաստանցիների, հայաստանցիների ակցենտի, հայաստանցիների նիստուկացի մասին։ Ու էս ամեն ինչը մի հատ էլ իրանց հերթին լրացնում են էն Արմենոիդզի տղեն (որն իրան վերագրված ռևնիվեց-ալֆա սամեցի ամպուլայից հեռու ա, ինչքան խոզը՝ տուռնիկից) ու իրա կինը, ով ոնց որ հետը մի քիչ գաղջ ա արտահանել Միացյալ Նահանգներ...

Գիտե՞ք, տենց երկրորդ սերիայի մեջտեղներում արդեն բուռն ցանկություն ունեի գրել այն ամենը, ինչ իմ հոգու մութ կողմում կուտակվել ա սփյուռքահայության առանձին շերտի ու մենթալիտետային կողմերի մասին, բայց... Բայց դե պետք չի։

Չնայած խի՞ պետք չի է։ Տո էդ «ամերիգահայերուն էլ», ամերիկահայ դարձած այն հայաստանցիներին էլ, ովքեր ամաչում են իրենց ով լինելու ու որտեղից լինելուց, ուզում եմ մի պարզ մարդկային ճշմարտություն հիշացնեմ.

Անկախ նրանից՝ ինչքան բարդ լինի Հայաստանում կյանքը, անկախ նրանից, թե ինչքան ուժեղ լինի ռուսական ակցենտը՝ անգլերեն վատ իմացող հայաստանցու մոտ, անկախ նրանից, թե ինչքան անհասկանալի ու օտար թվան ձեր մեր ադաթները, հիշեք.

Հայաստանցիներն ապրում են իրենց ու ի դեպ նաև ձեր հայրենիքում, իսկ դուք՝ ուրիշի։

Հայաստանցիներն իրենց վրա են կրում էդ հայրենիքի պաշտպանության բեռի 99 տոկոսը, իսկ դուք բավարարվում եք, որպես կանոն, 365 դոլար տարեկան հանգանակությունով ու «Մասիսի քովեն թաղվիմ»-ոտ փափագներով։

Հայաստանցիների երեխեքն են գնում ու իրանց երկրի սահմանին կանգնում, որպեսզի էլ երբեք չլինի 1915 գառների պես մորթվելը, իսկ դուք՝ ձեր մեծամասնությամբ, կհայտնվեիք լրիվ նույն գառի վիճակում, եթե Աստված չանի, նման մի բան կրկնվեր (դե իսկ ձեր տղերքին մեր բանակ ճամփելու միտքն առհասարակ անընդունելի է), էն ստեղից փախածներից շատերն էլ հենց դրա համար էլ փախել են, որ «մեր երեխեն բանակ չգնա»։

Հայաստանում մարդիկ դեռ օպերա գնում են, իսկ Հայաստանի անբաժան մաս Արցախում՝ Արմենչիկի համերգներն արգելված են, իսկ Արմենչիկը ձեր մոտ Կոդակ զալն ա լցնում։

Ու վերջապես, ինչքան էլ բարդ լինի մեր ֆինանսական կացությունը, մեր ժողովրդի մեծ մասը վսյո ժե ապրում ա իրա սեփական տանն ու բնակարանում, որը կարող ա եվրոռեմոնտ չլինի, փոքր լինի, ծովի ափին չլինի, բայց իրանն ա, ու մի երկու սերունդ հիպոթեք չպետք ա մուծի, լիզինգով վերցված ավտոներով պոնտեր չպտի անի (չնայած, ճար լիներ՝ էն էլ ոնց կանեին) ու հա, որ ամենակարևորն ա, մենք վսյո ժե փողին ավելի թեթև ենք նայում ու հանուն դրա չենք ապրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել