Ամեն օր նույն շրջանն ա։
Առավոտյան ամեն գնով փորձում եմ չզարթնել, արդյունքում ընդամենը հաջողվում ա հնարավորինս ձգել արթնանալս։ Զարթնում եմ։ Իմ հետ միասին զարթնում ա գլխացավս (էստեղ մի շարք խելացի մարդիկ կպնդեն, որ ուշ զարթնելուց ա։ Ես կհակափաստարկեմ, որ երկար չեմ քնում, ուշ եմ քնում, ուշ եմ զարթնում։ Խելացի մարդիկ միանգամից կասեն՝ ըհը, հենց դրանից ա։ Ես կալարեմ սաղ կյանքս պատմեմ ու հիմնավորեմ, թե ինչի դրանից չի, ուղղակի գլխով կանեմ, կավելացնեմ՝ երևի, որ փակենք թեման։)։ Գլխացավիցս մի քիչ հետո կզարթնի սրտխառնոցս։ (Ո՞ր մեկիդ ձայնն եմ լսում «․․․գնա բժշկի»։) Հետո ամբողջ օրը մի կերպ գլորում ենք երեքով։
Արանքում լիքը խելացի մարդիկ բազում խորհուրդներ են տալիս, մարդիկ, ումից դու խորհուրդ չես հարցրել, անվերջ խորհուրդ են տալիս։ Նույնիսկ պետք էլ չի ասել, թե քեզ հետ կոնկրետ ինչ ա պատահել։ Իրանք էնքան կյանքի փորձ ունեն արդեն, որ քո փոքրիկ կյանքն իրանց համար ոչ մի բան ա, ի՞նչ նոր բան դու կարաս ասես իրանց, ի՞նչ նոր բան պիտի պատմես, որ չեն լսել։ Դրա համար էլ մարդիկ միանգամից լուծումներն են առաջարկում։ Դեմքիդ արտահայտությունը տեսնում են ու միանգամից իդենտիֆիկացնում խնդիրը։ Խնդրից էլ միանգամից լուծումը։ Ըհը, ախպեր։ Առ գնա։ Սաղ ասեցինք, քեզ մնում ա մենակ անելը։ Լուծումը ճպացնում են դեմքիդ ու ուղարկում տուն։ Հետո էլ ինքնագոհ ժպիտով հետևիցդ ասում՝ մի ջահելի էլ օգնեցի։ Ու քանի որ ինքը կյանքի տենց մեծ փորձ ունի, ուրեմն իրա առաջարկած (ավելի հաճախ պարտադրած) լուծումն էլ քեզ անպայման պիտի օգնած լինի։ Ու հետո քո ամեն քայլը տեսնելով՝ ինքը արդեն կմեկնաբանի, որ դու բուժվում ես։ Որ քեզ էապես ավելի լավ ա։ Ախր անզեն աչքով էլ երևում ա, որ արդեն գրեթե մինչև վերջ ազատվել ես էդ խնդրից։ Մի քիչ էլ, ու դու կլինես լրիվ լրիվ լրիվ անխնդիր ու պայծառ սերնդի, անկախության սերնդի իրանց սպասած ներկայացուցիչ։
Ծափահարեք խնդրեմ։
Հիմա արդեն դու պետք ա խաղաս անկախության պայծառ սերնդի քո դերը։ Խաղա հլը, թափով, ինչ ես տխուր նստել։ Քեզ տխրել չի կարելի։ Ի՞նչ ես տեսել դու քո կյանքում, որ համարձակվում ես տխրել։ Մենք պիտի տխրենք, բայց մենք չենք տխրում։ Ուրեմն ո՞վ ես դու, որ տխրես։
Կարճ ասած, խաղա քո դերը, հպարտ եղի, որ էնքան թույն ազգի ներկայացուցիչ ես, որ հերիք չի ամեն լավ բան հայն ա տվել աշխարհին, մի հատ էլ կողքի սաղ չուզող ազգերը քեզ ցեղասպանել են (1,2 անգամ, ըստ տարբեր հաշվարկների)։
Դե, գլուխդ բարձր, գնա որոճա։ Ու կարևորը չմոռանաս՝ «էրեխեք մի քիչ պոզիծիվ էղեք էլի՜»։
(Մենակ թե բախտս բերի, էս գիշեր քնեմ, մենակ թե բախտս բերի, էս գիշեր քնեմ։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել