Կոելիո, Կոելիո, Պաուլո Կոելիո… Թե դպրոցում, թե դրա պատերից դուրս շատ եի լսել Կոելիոյի անունը: Նրան հիշատակում էին ամենուր ու հիմնականում լավ առումներով: Որոշեցի կարդալ նրա գրածներից որևէ մեկը: Ընտրեցի 11 րոպեն:
Լինում է, չի լինում մի մարմնավաճառուհի, անունը՝ Մարիա… Տարբերվող սկիզբ էր, հետաքրքրեց: Շարունակեցի կարդալ ու հասկացա, որ Կոելիոն կրքերի բորբոքման ոչ մի սահմանափակում չի դրել. տարբեր խավերի ու տարիքի մարդկանց հետ ոչ ֆորմալ շփումներ, սեռական ցանկություններ, 11 րոպե տևողությամբ տնքոցներ, և այդ ամենը Մարիայի առօրյա զբաղմունքն էր:
Իհարկե, մինչև Կոելիոն հասցրել էի կարդալ 18+ գրվածքներ, բայց ոչ այսքան ուղիղ և պարոզորոշ նկարագրություններով: Կարդալուց զզվանքից բացի ուրիշ էմոցիաներ չէին առաջանում ինձ մոտ: Չեմ կարող ասել, որ Կոելիոն վատ գրող է, կամ որ 11 րոպեն վատ վիպակ է: Ոչ: Նրա գրվածքներից Ալքիմիկոսն էլ եմ կարդացել: Համեմատելով 11 րոպեի հետ՝ ուրիշ բան չէի էլ սպասում:
Նյութի աղբյուր՝ http://karinekirakosyan.wordpress.com/2014/12/21/%D5%AF%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC%D5%B5%D5%B8-11-%D6%80%D5%B8%D5%BA%D5%A5/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել