Այ սենց հետաքրքիր կարկանդակներ։ Թվում է, թե մեզ ի՞նչ, մեր համար ի՞նչ կարևորություն կարող է ներկայացնել այս լուրը, մինչդեռ լուրն ամենաուղղակի կերպով կապված է նաև մեր հետ, պարզապես պետք է իմանալ նախապատմությունը ու այս լուրի տողատակերը.

Ռուսներն արդեն մի քանի տարի է հրաժարվել են Տ-90 տանկեր գնելուց իրենց բանակի համար։ Փոխարենը, նրանք նախապատվություն են տալիս հին ու բարի Տ-72 տանկերի նոր մոդիֆիկացիաներին։ Մյուս կողմից, բոլորվին վերջերս հայտնի դառավ, որ Ռուսական Բանակը հրաժարվել է ձեռք բերել գերժամանակակից ռուսական Արամտա տանկերը, որոնք պետք է դառնան ռուսական տանկաշինության նոր սերունդը։ Պատճառն Արմատաների խիստ բարձր գինն ու խնդիրններն են կրակի կառավարման համակարգի հետ։

Ի դեպ, նույն պատճառով էլ ժամանակին հրաժարվել էին Տ-90-ններից, որոնց մասին ռուսական ֆորումներում էլի բազմաթիվ բողոքներ ենք կարդում։ Պրոֆեսիոնալները համարում են Տ-90–ը հիանալի գովազդված փուչիկ, որի շահագործման մեջ խնդիրները չափից դուրս շատ են։ Մասնավորապես, Տ-90-ի վրա ծառայածները նշում են դրա վատ աշխատող էլեկտրոնիկայի, ԿԿՀ-ի ու ավտոմատ լիցքավորման համակարգի մասին։ Բացի դրանից, Տ-90-ը, լինելով իրականում Տ-72-ի խորը մոդերնիզացիա, մի քանի անգամ ավելի թանկ է, քան չափանիշներով իրեն գրեթե չզիջող այլ մոդերնիզացիաներից։

Հիմա վերադառնանք մեր հավերին. բադրջանները ռուսներից 100 հատ Տ-90 են առել, որոնք դեռ լրիվ էլ չեն ստաել, բայց իրենք անսահման հպարտ են իրենց ձեռքբերումով։ Մենք էլ ուրախ լինենք, որ իրենք նման էֆյորիայի մեջ են մի զենքից, որից ձեռք են քաշում անգամ այն արտադրողները։

Ի դեպ, մեր տանկերը Տ-72 են ու բացի նրանի, որ մենք դրանք ինքնուրույն ենք մոդերնիզացնում, նաև միլիոնավոր դոլարներ ենք ծախսում, որպեսզի դրանք մոդերնիզացվեն Լեհաստանում և Ռուսաստանում։ Բացի դրանից, մենք ունենք մի հսկայական առավելություն ևս՝ ադրբեջանցիների հանդեպ. այս տարի հայտարարվեց, որ 2014 թվականից Հայաստանը լրիվ ինքնուրույն է սպասարկելու մեր տանկերը՝ ընդհուպ մինչև կապիտալ վերանորոգումը, ինչը, հավատացեք, ամենակարևոր գործոններից է ժամանակակից ռազմական գործում. վնասված տանկը հարկ չկա տանել Ռուսաստան՝ վերանորոգելու համար և արդյունքում, տանկը ավելի շուտ է շարք վերադառնում, ու որ պակաս կարևոր չէ՝ ավելի էժան է նստում այն վերադարձնելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել