Վերջին տարիներին Չինաստանը տնտեսության զարգացման մեջ մեծ հաջողությունների է հասել: Բայց ի՞նչ գիտենք մենք չինացիների մասին:
-Որպեսզի զինվորականները գլուխը բարձր պահեն, նրանց օձիքից ասեղ է ցցված:
-Չինաստանում մոտ 100 մլն մարդ ապրում է օրական ծախսելով 1 դոլարին համարժեք գումար:
-Չնայած նրան, որ Չինաստանը պաշտոնապես ոչ կրոնական երկիր է, այնուամենայնիվ, այնտեղ ապրում է 54 մլն քրիստոնյա:
-Չինաստանում մահապատժի են ենթարկում 4 անգամ ավելի շատ դատապարտյալների, քան այլ երկրներում:
-Ուշադրություն համադամասերներ. Դունյանում, դա մի քաղաք է, իսկական համադամ են համարվում կույս տղաների մեզով եփված ձվերը:
-Չինական ոստիկանները ավելի հաճախ ոստիկան-շների փոխարեն օգտագործում են սագերին՝ նրանց ագրեսիվության և լավ տեսողության համար:
-Յուրաքանչյուր տարի Չինաստանում արհեստական ընդհատվում է մոտ 1 մլն հղիություն, եթե պետք է ծնվի աղջիկ երեխա, ինչպես նաև տասնյակ հազարավոր նորածին աղջիկների լքում են, և այդ ամենը մեկ երեխայի քաղաքականության պատճառով:
-Չինաստանում 30 մլն մարդ ապրում է յաոդին կոչվող քարանձավային տներում: Այդ թիվն Ավստրալիայի բնակչությունից մեծ է:
-Չինաստանն այնքան է աղտոտում մթնոլորտը, որ այնտեղ կեղտոտված օդը Խաղաղ օվկիանոսով հասնում է ամերիկյան Սան Ֆրանցիսկո:
-Կանայք Չինաստանում 700 դոլար են վճարում կուսությունը վերականգնելու համար:
-Պեկինում շնչելը հավասարազոր է օրական 21 սիգարետ ծխելուն:
-Ամեն տարի Չինաստանում ուտում են 4 մլն կատուների:
-Չունցինում մարդիկ, որոնք չեն կարողանում կտրվել հեռախոսներից, քայլում են հատուկ ճանապարհներով, որպեսզի ոչ իրենք վնասվեն, ոչ էլ մյուսներին վնասեն:

Շանհայում գրանցվել է ամենաերկար խցանումը՝ նրա երկարությունը կազմել է 99 կմ, իսկ տևողությունը՝ 12 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել