Ինչպես ասում են՝ «Կինոն սկսվեց»: Ինչպես և սպասում էի, կարկառուն հանրապետականները սկսեցին իրար միս ուտել։ Մսաուտոցի ֆլեշ մոբը բացեց կարկառուն հանրապետական Կարեն Կարապետյանը, ով հրապարակային մի լավ դմբրտեց մյուս կարկառուն հանրապետական Հովիկ Աբրահամյանին։ Ահավասիկ. 
«Որոշ իշխանավորներ խորհուրդ են տալիս գոտիները ձգել: Դուք էլ եք այդ այդ խորհրդին միանո՞ւմ…»

-Այդ նույն իշխանավորներն առաջին հերթին թող իրենց գոտիները ձգեն: Եվ եթե իրապես նրանք ձգեն իրենց գոտիները, հասարակությունը գոտի ձգելու կարիք չի ունենա: Դուրս եկեք հասարակության մեջ և կտեսնեք, որ մարդիկ ուղղակի ասում են՝ դուք քիչ կերեք, մենք գոտիներ ձգելու անհրաժեշտություն չենք ունենա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել