Օտարալեզու բառերը մեր բառապաշարի անբաժան մասն են կազմում։ Անշուշտ, լավ է, երբ գտնվում են դրանց հայերեն համարժեքները, սակայն երբեմն օտարալեզու բառերն այնպես են թարգմանվում, որ ակամայից թարգմանչին որակազրկելու անհագուրդ ցանկություն ես ունենում։ Այս ցուցակում ընդգրկված բոլոր բառերը չէ, որ Ձեզ մոտ նման ցանկություն կառաջացնեն, սակայն դրանք բոլորն էլ մի փոքր կզվարճացնեն Ձեզ։ Նշենք նաև, որ այս բառերի մի մասն ունեն շատ ավելի բարեհունչ հայերեն համարժեքներ, իսկ շատերն էլ առհասարակ թարգմանության կարիք չունեն և կարող են հանգիստ «գոյատևել» իբրև փոխառություններ։ Ուստի այս հոդվածը կարդալուց հետո մի՛ շտապեք քննադատել հայոց լեզուն։ Խեղճն ի՞նչ անի, որ իրեն շարունակ աղավաղում են։

1. սպեկուլյանտ – չարաշահորդ

2. բորշչ – բանջարաթթվապուր

3. սենսացիա – ցնցանորույթ

4. չուդակ –տարավարքորդ

5. պրառեխ – գրգռաճեղք

6. ջենտլմեն – օրիորդապնդիչ

7. պիկնիկ – զբոսախնջույք

8. պիկ – լարվածապահ

9. էպիթել – մաշկավերնահյուսվածք

10. մակետ – փորձատիպար

11. ռոսոմախա – շատակերիկ

12. կովբոյ – կովարած

13. ցիլինդր – գլանագլխարկ

14. մարակույա - կրքածաղիկ

15.Ավելացրու քո տարբերակը մեկնաբանությունների բաժնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել