Մեր երկրում մեր կողքին ապրում է մի կոնտինգենտ, որոնց համար ժողովրդի ինքնասիրության ու թշվառության հաշվին մի քանի կոպեկ ավելի աշխատելը կյանքի սկզբունք է:
«Նուռքարտ» կոչվածից արդեն շատ մարդիկ ձեռք են քաշել` տեսնելով ու հասկանալով, որ «Նուռքարտի» տերերը տեռորիստներից չեն տարբերվում՝ իրենց մշակած տոկոսներով ու վճարման համակարգով:
Հիմա էլ նորարարություն է մշակել Սամվել Ալեքսանյանը, տոկոսով փող է տալիս միանգամից հենց սիթիներում, առանց բանկային քաշքշուկների ու ավել-պակաս թղթաբանության:
Նման ձևաչափ դեռ ոչ մի երկրում, ոչ մի հասարակության մեջ չի եղել, որ օլիգարխը տոկոսով փող տա՝ ապառիկ նոր տարի անելու համար: Ու համոզված եղեք, հաստատ շատ մարդիկ գնալու են ու վարկով նոր տարի անեն, բդապաշտությամբ զբաղվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել