Ես ավելի քան վստահ եմ, որ առաջին երեք բառը կարդալուց հետո դուք մտածեցիք. «Դե հա, իրա քիֆի անուն ա տալու», իսկ այ դրան կպատասխանեմ. «Ես օբյեկտիվ եմ ու քիֆս իրա նոմինացիան ունի»: 
Ինչի՞ Սերգո Կարապետյանը։

Գյուղնախարարների առումով մեր բախտը, մեղմ, ասած չի բերել էս ընթացքում, իսկ Սերգո Կարապետյանը համեմատականությամբ կարելի է համարել ամենագործունյան.... Էս մի տարվա ընթացքում նա անընդհատ աշխատել է, որ լրատվականը կարդում էիր՝ նա էր, լուրերը միացնում էիր՝ էլի նա մի հատ մարզ այցելել էր... Երաշտ էր լինում՝ ինքը տեղում էր, գյուղացին խնդիր էր ունենում, արձագանքում էր.... Ցրտահարության մասին լուրերը հենց մեյդան էին գալիս, նա իրա աշխատակիցներին հանում էր էն փափուկ աթոռներից ու հայդա գյուղեր..... 
Դե էլ ի՞նչ նախարար, որ էս մի տարում թերություն ունեցած չլիներ. գյուղնախի թերություններից էր էն մոծակների սպանդի համար փողը, որը, ոնց հասկացա, հետ գնաց բյուջե, մեկ էլ էն, որ միլիոներ տվեց՝ անանաս աճեցնելու հետ կապված, այ էտ դրա ճակատագիրը չգիտեմ: 
Իհարկե, այս նոմինացիան տալու պատճառներից մեկն էղավ այն, որ նա, ավելի ճիշտ նրա մամուլի պատասխանատուն (իմ կողմից շատ սիրված աղջիկ մը ու աշխատասեր էակ մը) շատ ակտիվ լուսաբանում ու մեզ տեղյակ էր պահում իր ղեկավարի գործունեության մասին:

Ինձ թվում է՝ օբյեկտիվ այս պատճառների վրա հիմնելով՝ միանշանակ Կարապետյանն արժանի է էս նոմինացիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել