Նախորդ օրը մեր խմբագրությանը մոտիկբանկերից մեկն էի գնացել կոմունալ վճարումներանելու: Գերխճողված էր բանկը, մանավանդդրամարկղային պատուհանների շուրջը: Շատ էինամերիկյան դոլար գնողները, ավելի ճիշտ գնելուզողները: Երկու հարյուր դոլարից ավելի չէինվաճառում, այն էլ ոչ բոլորին: Պատուհանի այսկողմից մի հաճախորդ գոռում էր «Գագոն զանգե՞լ էինձի հմար»: Անշուշտ չէր լսվում այն կողմումնստածի պատասխանը, ոչ էլ... լռությունը: Բայցվստահաբար Գագոն զանգել էր: Որովհետեւգործարքը կայացավ: Հաճախորդը արագ-արագձեռքի «իսահակյանների» տրցակը կրկին հաշվեց, խցկեց անցքից ներս, եւ ավելի քան երջանիկտառացիորեն հափշտակեց կանաչ թղթադրամներն ու գնաց:Կարելի էր մտածել, որ հավաքված այդ մարդիկ ամանորյա արձակուրդներին թերեւս արտասահմանեն մեկնելու, տարադրամի կարիք ունեն: Սակայն...Մյուս պատուհանի մոտ այլ տեսարան էր պարզվում: Երկու ջահել տղաներ անվստահ կանգնել էին ումտահոգ հաշվում էին ունեցած դրամները: Նրանցից մեկը, համեմատաբար ավելի մեծն ուինքնավստահը, պատուհանի այս կողմից ինչ-որ բան ասաց դեպի ներս եւ հանկարծ ոգեւորվեց:Ոգեւորվեց նաեւ կրտսեր ընկերը: Սկսեցին նորից խուզարկել իրենց գրպանները: Ըստ երեւույթինդրամը չէր հերիքում: Հերթը չկորցնելու շտապողականության մեջ առաջին տղան գրեթե շնչասպառգոռաց «Լավ, իննսուն տո՛ւ»: Ու մինչ վերցնում էր կանաչ թղթադրամները, կրտսեր ընկերը ձեռքիփողը երկարեց ու պատուհանի տակից գրեթե շշնջաց «Ինձ հինգ դոլար»...Ուրեմն իննսուն եւ հինգ դոլար: Էլ ի՜նչ արձակուրդ, ի՜նչ արտասահման: Տղաները եկել էին ապահովզգալու իրենց, գրպանում դոլարի՛ ապահովությունը շոշափելու: Գրում է «Ազգ»-ը:Եվ այսպես ողջ Հայաստանի ժողովուրդը: Ավելի շուտ նրա չունեւոր մասը, այսինքն մեծ մասը:(Ունեւոր մասն արդեն տարել է իր տանելիքը, օլիգարխներն արդեն խաղացել են իրենց խաղըասպարեզը թողնելով խուճապահար բազմություններին):Անշուշտ տարբեր են անցնող շաբաթվա ընթացքի վրա տիրապետող խուճապի պատճառները. մոտիկու հեռավոր անցյալի դառն հիշողություններ, Ռուսաստանում տիրող տնտեսական ճգնաժամ,հարեւանի, ընկերոջ կամ բարեկամի տված «ցնցիչ տեղեկություններ» (չմոռանանք Հայաստանումմարդկանց 18 տոկոսն իր տեղեկություններն ստանում է վերջիններիս միջոցով), վլվլոցն ուիրարանցումը պաշտող ու միշտ հոռետես լրագրողներ եւ լրատվամիջոցներ, սեփական երկրիառեւտրականների ագահությունը քաջ գիտակցող քաղաքացիներ, եւ այլն, եւ այլն:Սակայն գլխավոր պատճառը անվստահությունն է սեփական իշխանությունների, ընդհանրապեսիշխանավորների ու պաշտոնական մարմինների նկատմամբ: Թե՛ այս, թե՛ գալիք բոլորիշխանությունների նկատմամբ: Սա այն հատկանիշն է գլխավոր, որը տասնամյակներ, թերեւս դարերշարունակ արմատավորվել է այս երկրի բնակչության մտքի ու հոգու, հիշողության ու դատողությանմեջ: Եվ դժվար է, իսկապես շա՜տ դժվար է, մանավանդ ճգնաժամային պահերին, ուղղորդել մերժողովրդին դեպի համազգային ու համապետական գործ եւ միասնական կեցվածք:Մեր մտածող քաղաքացիներին եւ առաջին հերթին պետական-քաղաքական մարդկանց, ներկա թեգալիք, ամենից շատը պետք է մտահոգի այս իրականությունը բնազդային անվստահությանվերացման խնդիրը Հայաստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել