Tert.am-ը գրում է.

Քաղաքապետարանում տրանսպորտի թանկացման մասին խոսակցություն դեռ չկա, եթե այդպիսի խոսակցություն լինի, այն ժամանակ մենք կպահանջենք բոլոր հիմնավորումները և կներկայացնենք մեր դիրքորոշումը: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բա´րև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

«Իհարկե՝ ամեն ինչ արվելու է, որպեսզի թույլ չտանք այդ թանկացումը»,-ասաց նա:

Չնայած դրան` Անահիտ Բախշյանը արդարացի համարեց նաև երթուղային տրանսպորտի վարորդների պահանջը: «Սակայն լուծումը թանկացնելը չէ. վարորդների շահերը պաշտպանող արհմիությունները պետք է Կառավարությանը սուբսիդավորելու առաջարկություն ներկայացնեն  և թույլ չտան, որ թանկանա տրանսպորտը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվախը յարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել