Չեխական լրատվամիջոցներից մեկն ահազանգում է, որ մոտ ժամանակներում Ուկրաինայի տարածքում մեծ աղետ է լինելու, և դա կազմակերպելու են Վաշինգտոնում:

Ըստ Czech Free Press-ի՝ Միացյալ Նահանգները պատրաստվում են նույնիսկ միջուկային զենք կիրառել այդտեղ, որպեսզի մեղադրեն դրա մեջ Ռուսաստանին և ապակայունացնեն իրավիճակը Եվրոպայում։ Նման կերպ նրանք կամրապնդեն դոլարի դիրքերն աշխարհում և իրենց ազդեցությունը Եվրամիությունում։

Ի դեպ, Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունում արդեն խոստովանում են, որ Դոնեցկի մոտ խոցված մալազիական բոինգը կարող էր խոցվել այլ ուղաթիռի կողմից: Քանի որ հենց Միացյալ Նահանգներն են, որ խոչընդոտում են արբանյակների լուսանկարների հրապարակումը, ինչպես նաև վետո դնում ՄԱԿ-ում համապատասխան հանձնաժողովի ստեղծմանը, ապա կարելի է ենթադրել, որ նույնիսկ այդ հարցում Վաշինգտոնի մատը խառն է։

Էլ պետք չէ խոսել ԱՊՀ տարածքում վերջին այս 5 օրերին ազգային արժույթների դեմ տնտեսական դիվերսիայի մասին....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել