Սկզբում ես ուզում էի այս հոդվածը վերնագրել «Որտեղի՞ց են հայտնվում հիստերիկները, խանդոտները, ստեռվաները, պայուսակիկներով չար ու մերկանտիլ քածերն ու իգական սեռի այլ ներկայացուցիչներ», բայց այդպես երկար կստացվեր, ուստի հանգեցի այս տարբերակին, բայց թեման նույնն է. ո՞ր տղամարդկանց ներկայությամբ են բացվում կանանց վատագույն որակները։

Фото 1 - 5 типов мужчин, рядом с которыми женщины теряют человеческий облик

1. Կարիերիստ

Տղամարդը
Դու գիտես ու սիրում ես փող վաստակել։ Ու որքան ավելի շատ, այնքան ավելի շատ ես սիրում ու ավելի լավ ես իմանում դրա ձևը։ Իսկ ռոմանտիկ ժամադրությունները, պլանավորված ուղղությունները՝ դեպի ծով, խոստումները զբոսնելու գնալ ընկերուհու հետ… դրանք բոլորը կսպասեն։ Քո զուգընկերուհին չի կարող չհասկանալ, որ դու հայթայթող ես, դու դուրս ես եկել հերթական մամոնտի որսին, իսկ ավելի ճիշտ՝ միլլիոնի որսին։ Նա պետք է լինի հնազանդ ու հեզ կին, ով խելոք կնստի վիգվամում ու կսպասի, թե երբ իր տիրակալը կվերադառնա՝ որսով։ Մի՞թե սրա մասին չի երազում ամեն նորմալ կին։

Կինը
Պայմանով, որ ցանկացած կոնֆլիկտ վերջանում է նրանով, որ տղամարդը կլորիկ գումար է տալիս ու առաջարկում «ուրախացրու ինքդ քեզ, մի բանով զբաղվիր», կինն անխուսափելիորեն կսկսի ընկալել նման տղամարդուն որպես կենդանի բանկոմատ, ում հետ շփումը, բնականաբար, ոչ մի մերձություն չի ենթադրում, այդ թվում նաև ինտիմ բնույթի։ Ժամանակի ընթացքում դա կնոջը կարող է անգամ հարմար թվալ, չէ՞ որ երբ այդ կինն անսպասելիորեն սեքս ուզենա (չնայած, ասում են, որ այս տիպի տղամարդիկ սեքսուալ բավարարվածություն են ստանում միայն հաջող անցկացված գործարքից), նա հանգիստ կարող է գտնել ինչ-որ ուրիշ մեկին… կամ էլ գնել ուրիշ մեկին։

2. Կանանց սիրելի

Տղամարդը
Նա կարծես թե հանդարտվել է ու հավաքվել, բայց իրեն այնպես է պահում, ասես ոչ ոք ու ոչինչ չի խանգարում իրեն «կպցնել» հերթական թռչնակին ու գնալ ինչ-որ մոթել նրա հետ։ Ինքնահաստատվելով ու ցեղական արուի իմիջը պահպանելով՝ նա անամոթաբար ֆլիրտ է անում իր աշխատավայրի կանանց հետ, գեղեցկադեմ վաճառողուհիների հետ, իր ընկերուհու ընկերուհիների ու բարեկամ աղջիկների հետ։ Ու այսքանով հանդերձ, հավատարիմ է «Նայել կարելի է, բայց ձեռք տալ՝ երբեք» կենսական սկզբունքին (դե՜, միայն հետույքին, այն էլ շատ կարճ, այն էլ մի քանի բաժակից հետո, բայց դրանից ոչ ավել), ինչը նրան իրավունք է տալիս համարել իրեն բարոյական մարդ ու օրինակելի ամուսին։

Կինը
Ի զորու չէ հասկանալ, թե որտեղ է ավարտվում նրա աշխատանքը՝ սեփական իմիջի վրա, ու որտեղ են սկսվում իրական դավաճանությունները։ Նա սկսում է քրքրել նրա հեռախոսն ու սոցիալական ցանցերի էջերը, հետո փորձում է ստիպողաբար ուղեկցել նրան գործուղման մեջ կամ էլ կորպորատիվ ինչ-որ միջոցառմանը, լրտեսում է նրան ընդհանուր ընկերների միջոցով ու ուզում պարզել, թե այդ ի՞նչ գործերով էիր դու մինչև կեսգիշեր խառը։ Վերջիվերջո, որպես կանոն, կինը հանգում ոչ այնքան մխիթարող եզրակացությանը, որ իր տղամարդը կարծես թե դավաճանում է իրեն (որովհետև մինչև վերջ չի ստուգում ու լրտեսում) ու որոշում է համարժեք քայլեր ձեռնարկել, որպեսզի գոնե ինչ-որ կերպ վերականգնի հոգեկան անդորրը։

3. Ստեղծագործական կերպար

Տղամարդը
Նա համարում է, որ ինքը բարձր անհատականություն է, ասենք թե, զուգարանակոնքը նորոգելու համար, երեխայի ծնողական ժողովին գնալու համար ու հարևանների հետ հարաբերություններ պարզելու համար, անգամ եթե վերջիններս մինչև գիշերվա 3-ը բարձրաձայն խնջույքներ են անում։ Ոչ, նա չի պահանջում, որ իր կողքի կինն էլ նման լինի. եթե ուզում է՝ թող նորոգի, եթե ուզում է՝ թող գնա ժողովի, կռիվ անի և այլն… Մի խոսքով, եթե ուզում է հարցերը լուծի, թող լուծի, իսկ դու կպառկես բազմոցին ու կկարդաս Շոպենհաուերի գործերից։

Կինը
Նա կամ վեր է ածվում ինչ-որ ճնճղուկի, որն ամեն խնդրանքը 20 անգամ կանի ու այնպես, ասես նա դիմում է մտավոր հետամնացությամբ տառապող ծովախոզուկի, կամ էլ կվերածվի տան տղամարդու ու կղեկավարի ընտանիքը, իսկ տղամարդու հետ կշփվի հրամայական-ներողամիտ տոնայնությամբ։

4. Մեգա-սուպեր-մաչո

Տղամարդը
Նա համարում է, որ ձեր հարաբերություններում «աստղը», անկասկած, ինքն է։ Նա հաջողակ է՝ լավ վաստակում է, ծնողների հետ չի ապրում, հրապուրիչ է՝ աղջիկները նրան հանգիստ չեն տալիս, առողջ է՝ չի ծխում ու խմում, լավ մարզավիճակում է, իսկ աղջիկը… Աղջիկն ի՞նչ։ Սովորական մոխրագույն մկնիկ է, ով հասկանում է, որ այդ տղամարդը կարող է իրեն շատ ավելի հրապուրիչ ու էֆֆեկտով ընկերուհի էլ գտնի, ու ինչպե՞ս նա կարող է մոռանալ դրա մասին, եթե տղամարդը պարբերաբար իրեն հիշեցնում է դրա մասին։ Սակայն, ինչպես հարիր է ազնիվ մարդուն, նա չի լքում այդ կնոջը ու թույլ է տալիս, որ սիրի ու հոգ տանի իր մասին։

Կինը
Ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի շատ է լուռ մնում ու նայում այդ տղամարդու վրա, ասես հիպնոսացված լինի և մոռանում, որ ժամանակին նա իր ցանկությունները, պլաններն ու ամբիցիաներն ուներ։ Ու ինքն էլ դա չնկատելով՝ աստիճանաբար վեր է ածվում դատարկ տեղի, ով ուղղակի լրացնում է «Նորին մեծությանը» ու իլյուստրացնում, թե որքանով էր իր մաչոն իրավացի իր աշխարհայացքում։

5. Իդեալական ընկեր

Տղամարդը
Նա շրջապատի հոգին է ու պատրաստ է ամեն ինչի՝ հանուն ընկերների, իսկ ընկերները նրա շատ-շատ են, ընդ որում, նրանք իրար միավորող մի ընդհանուր գիծ ունեն՝ տոտալ անօգնականություն կենցաղային հարցերում։ Այսպես, առանց այս տիպի տղամարդու նրանք չեն կարողանում օդանավակայան հասնել, կամ էլ՝ օդանավակայանից տուն։ Նրանք ի զորու չեն իրենց անձնական խնդիրները լուծել, առանց իրենց ամենազոր ընկերոջ օգնության, ու նա ստիպված է տեղ տալ ընկերոջն իր տանը, քանի որ վերջինս ամուսնալուծության եզրին է։ Նրանք չեն կարողանում վերանորոգման կամ էլ ուղևորության համար բավարար գումար վաստակել, բայց ոչինչ, որովհետև այս տիպի տղամարդը միշտ կգտնի պակասող պոչը՝ որքան էլ երկար տևի դա հետ ստանալը։ Ու փորձանք չէ, որ այդ տղամարդն ինքը բազմաթիվ խնդիրներ ունի։ Նման տղամարդիկ նման են հին մեքենայի, որը պիտանի է մենակ որպես մետաղի ջարդոն վաճառելու համար, իսկ ինչ էլ դեռ կարողանում է անել, արվում է ուրիշների համար, չէ՞ որ կարևորն ընկերներն են, ովքեր առանց նրա չեն կարող։

Կինը
Փոխանակ հպարտանա նրանով, թե ինչ շռայլ ու հասնող տղամարդ է իրեն բաժին ընկել, կինն ավելի է հաստատվում չար ու փնթփնթան, սղոցող կնոջ կերպարում, ով ցավագին է արձագանքում ամեն հոռախոսազանգին, պահում է փողերը, վատ-վատ բաներ է ասում տղամարդու ընկերներին, ովքեր որոշել են մեկ բաժակ սուճի մտնել նրանց տուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել