Արդեն 4-րդ տարին է՝ ինչ զբաղվում ենք շատ-շատ տարօրինակ բաներով. մեկ ծաղիկներ ենք սառեցնում գինու շշերում, մեկ լքված գործարանների պատերն ենք ներկում կամ գիշերով անտառում նկարներ ենք կախում։ Իսկ այս ամենի պատճառը մեր մի փոքր անսովոր, բայց հետաքրքիր աշխատանքն է։ Մտածում էի այս ամենի մասին, երբ բազմոցս բարձրացնում էի 28 հարկանի շենքի տանիք։ Իսկ բազմոցի առաջ գորգ, սեղան և մնացած պարագաները։ Այս ամենը Հարսի անակնկալի համար էր իր փեսացուի համար։ Միշտ մեր գործը սիրով ենք անում, բայց այս մեկը երբեք չենք մոռանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել