Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2014-ի հունվար-նոյեմբերի արդյունքներով, բարձրացել է 8 տոկոսով և կազմել 167 հազար դրամ, մասնավոր հատվածում` 195 հազար դրամ՝ աճելով 7,7 տոկոսով, պետականում` 147 հազար դրամ՝ աճելով 8,1 տոկոսով։

Միայն նոյեմբեր ամսին միջին աշխատավարձը կազմել է 175 հազար դրամ, այդ թվում մասնավոր հատվածում` 197 հազար դրամ, պետականում` 159 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել