Բրիտանիայի առողջապահության պատասխանատուները անցյալ երեկո իրավաբանական խորհրդատվություն էին փնտրում՝ որոշելու համար, թե արդյո՞ք իրենք պետք է շարունակեին պահել ուղեղի վնասվածք ստացած հղի կնոջը վերակենդանացման բաժնում՝ նրա դեռևս չծնված երեխային փրկելու համար։ Կինը դեռ 30 տարեկան էլ չկա։ Նա արդեն երկու շաբաթ է, ինչ պահվում է վերակենդանացման բաժնում։ Սկզբում նրան տարել էին Դուբլինի հիվանդանոց, սակայն վերջերս նրան տեղափոխեցին Մալինգարի հիվանդանոց, որտեղ հատուկ մանկաբարձական բաժին կա։ Ըստ արտասահմանյան աղբյուրների՝ կինը հղիության 20-րդ շաբաթում է գտնվում։ Եթե օրգանիզմը սնուցող սարքավորումներն անջատեն, կինը կմահանա, և պտղին փրկել ևս չի հաջողվի։ Կնոջ ընտանիքի անդամների մի մասը ցանկանում են, որպեսզի սարքավորումները միացված մնան, իսկ մյուսները հույս չունեն, որ դա կարող է որևէ օգուտ տալ։ Բնականաբար, կինը չի կարող ծննդաբերել, սակայն որոշ դեպքերում տևական շոկի մեջ ընկած հղի կանանց կեսարյան հատում են անում՝ պտղի կյանքը փրկելու համար։ 

First port of call: It is understood the woman who is in her late 20s suffered a brain trauma within the last two weeks and was originally brought to the Beaumont Hospital (pictured) in Dublin

Կինն ուղեղի լուրջ տրավմա ունի։ Դատաբժշկության իռլանդացի փորձագետներից մեկը նշել է, որ Դուբլինի գերագույն դատարանը կվճռի, թե արդյո՞ք բժիշկները պետք է արհեստական միջոցներով կենդանի պահեն կնոջը մինչև երեխայի ծնվելը։ Դուբլինի համալսարանի դասախոս դոկտոր Ադամ ՄակՕլին ասել է, որ օրենքը հստակ չէ, ուստի այն դեպքերում, երբ որոշակի կոնֆլիկտ կա, գործը հասնում է դատարան։ Դե ինչ, մնում է սպասել դատարանի վճռին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել