Շատ գովելի եմ համարում երթուղայինների վարորդների վերջին օրերի կեցվածքը։ Մարդիկ դասեր քաղել են անցած անգամվա թանկացումներից ու հասկացել են, որ գծատերերն ու չինովնիկները միայն վնաս են տալու ու անկախ ամեն ինչից, իրենք էլ ժողովրդի մասնիկ լինելով, պետք է չխաղան գծատերերի ու նավասարդյանների կանոններով։

Վարորդներին արդեն քանի օր ա՝ ուզում են կուտ տալ, թե բա մի քիչ համբերեք, տրանսպորտի գինը կթանկացնենք, սաղ իրա տեղը կընկնի, իսկ վարորդներն աննախադեպ բան են անում, ասում են, որ եթե գինը թանկացնեն, իրենք էլի կբողոքեն, որովհետև դրանից ոչ միայն իրենց խնդիրը չի լուծվում, այլև մի բան էլ ավելանում է, քանզի իրենց ընտանիքի անդամները նույն տրանսպորտից են օգտվում, իսկ իրենք՝ վարորդները, ստիպված են լինելու ուտել ողջ էն թուքումուրը, որն իրականում պետք է ուտի գծատերը, օլիգախն ու չինովնիկը։

Ճիշտ է, օրինակ, միջքաղաքային երթուղիների վարորդները համաձայնվել են մինչև հունվարի 15-ը գործադուլ չանել, բայց եթե գազի գները չթանկացվեն կամ պլանները չնայվեն, իրենք էլի դուրս են գալու փողոց։ Դուրս կգան փողոց, նաև եթե տոմսի գինը բարձրացնեն։

Այ էսպես եթե յուրաքանչյուրս իրենց դրսևորի, լինի հետևողական ու սկզբունքային, հետևի հանրային, այլ ոչ թե մասնավոր շահին, մենք կկարողանանք փոփոխությունների հասնել այս փտած համակարգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել