♦ Սիլվեստեր Ստալոնե։ Մոր ծննդաբերության ժամանակ բարդությունների հետևանքով բժիշկները ստիպված են եղել գործիքներ օգտագործել, որոնց հետևանքով պատահաբար նյարդ է վնասվել, ու Սիլվեստր Ստալոնեի դեմքի ձախ մասի ստորին հատվածը կաթվածահար է եղել։ Ահա թե ինչպես է նա ձեռք բերել իր այդքան տարբերվող արտաքինն ու խոսքի յուրահատկությունը։
Բացի այդ Էքշն ֆիլմերում նկրահանվելու իր կարիերայի ընթացքում Ստալոնեն բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ «Ռոքի 4» ֆիմի նկարահանումների ժամանակ նա այնպիսի ուժեղ հարված էր ստացել դերասան Դոլֆ Լունգրենի կողմից, որ սրտի հետ կապված խնդիրներով նրան հիվանդանոց տեղափոխեցին։ Իսկ «Անզուսպները» ֆիլմի նկարահանումների ժամանակ էլ դերասանը նույնիսկ կոտրել էր վիզը։
Վերջին տարիների ընթացքում նա բազմաթիվ դաջվածքներ է արել իրանի հատվածում՝ վնասվածքների հետևանքով պատռվածքները ծածկելու համար։
♦ Ալ Կապոնե։ Ալ Կապոնեն պատմության ամենհայտնի գանգստերն է, ով անսահաման կարողությունների տեր էր։ Սակայն միշտ չէ, որ նա հանցավորության պարագլուխ է եղել։ Նա սկսել է Նյու Յորքի տարբեր ավազակախմբերում «վազվզելով», ինչպես օրինակ «Bowery Boys» և «Brooklyn Rippers» բանդաները։ Բանդաներից մեկում էր, որ նա ստացավ իր մականունը՝ «Սքարֆեյս» (թգ.՝ սպիավոր դեմք)։ Երբ նրան հարցրել են, թե ինչպես է առաջացել նրա դեմքի ձախ հատվածի սպին, Կապոնեն պատասխանել է, թե դրանք ձեռք է բերել Առաջին աշխարհամարտին կռվելու ժամանակ։ Այնուամենայնիվ, իրականությունը բոլորվին այլ է։
Կապոնեն աշխատանք էր գտել Ֆրենկի Յելի «Harvard Inn» ռեստորանում՝ որպես մատուցող։ Մի անգամ նա եղբորն ու քրոջը սպասելիս արբած վիճակում մի կնոջ ասում է, թե վերջինս գեղեցիկ հետույք ունի և որ դա ասելով՝ հաճոյախոսում է նրան։ Դա սխալ էր, որի համար նա ստիպված եղավ վճարել ամբողջ կյանքի ընթացքում։ Կնոջ եղբայրը՝ Ֆրանկ Գալուչիոն, Կապոնեին անպատասխան չթողնեց ու նրան ծեծի ենթարկելուց զատ նրա դեմքին դանակի երեք հարված հասցրեց, որի սպիերը դաջված մնացին նրա դեմքին։ Ավելի ուշ Կապոնեին ավազակախմբի պարագլուխը ստիպել էր ներողություն խնդրել իր արածի համար։ Բարեբախտաբար, հետագայում Կապոնեն ներեց Գալուչիոյին ու նույնիսկ նրան վարձեց որպես իր թիկնապահ։
♦ Սիլ։ Արենբի ոճում ստեղծագործող անգլիացի երաժիշտ Սիլի ամբողջական անունն է Օլուսեգուն Օլումիդ Ադեոլա Սեմյուել (ծնվել է 1963թ․ի փետրվարի 19-ին)։ Նա սկսել է իր երաժշտական կարիերան 1980-ականներին և իր անունով ալբոմ թողարկել 1991թ․ին։ Նրա «Kiss from a Rose» երգը, որը հնչել է «Ընդմիշտ Բեթմեն ֆիմում», Սիլին համշխարհային համբավ բերեց 1995թ․ին։ Սիլը թերևս ավելի հայտնի է իր դեմքի սպիերով, որոնք ավելի շատ այրվածքներ են հիշեցնում։ Դրանք իրականում սիստեմային կարմիր գայլախտ հիվանդության արդյունք են, որը նրա մոտ ի հայտ եկավ 23 տարեկանում։ Այս հիվանդությունը ախտահարում է դեմքն ու այնպիսի սպիեր թողնում, ինչպիսին կարելի է տեսնել Սիլի դեմքին։
Չնայած նրա վեքերը բավականին խորն են, կարիք չկա նրան խղճալ։ Բացի իր բացառիկ հաջողությանը երաժշտական ասպարեզում, նա նաև յոթ տարի ամուսնացած է եղել սուպերմոդել Հայդի Կլումի հետ։ Նախկինում նա նաև կապ է ունեցել այլ մոդեների հետ, այդ թվում նաև Տաիրա Բենքսի։